Տեղեկությունը ընդունել ենք որպես հերթական գործողություն. Բակո Սահակյան. լրացվում է
Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ասաց, թե համաձայն չէ այն գնահատականներին, որ ղարաբաղյան հիմնախնդիրը տարածաշրջանային հիմնախնդիր է: «Ապրիլի մեկի գիշերը՝ արդեն մեկ անց 15, ունեցանք տեղեկություն, որ հակառակորդը ունի որոշակի շարժ: Ես անմիջապես հրավիրել եմ իմ գործընկերներին բանակի հրամանատարին, ոստիկանապետին՝ քննարկելու այդ տեղեկությունը կապված հակառակորդի շարժի հետ»: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է, քանի որ այս վերջին շրջանում հաճախակի էին զինադադարի խախտումները, այդ տեղեկությունը ընդունել են որպես հերթական գործողություն:
