Միհրան Պողոսյանի թավշյա մենամարտը Նիկոլ Փաշինյանի հետ

Ինչպես հայտնի է, ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվելու համար:
Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Պողոսյանը չի ներկայացել ՀՔԾ՝ պատճառաբանելով, թե ինքն արտերկրում է: Նա նաև առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, որը, սակայն, մերժվել էր, քանի որ հարցաքննության այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ:
Եվ ահա Միհրան Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նա նախ մեղադրում է Հայաստանի նոր իշխանություններին իր նկատմամբ քաղաքական վենդետա իրականացնելու համար, ապա վերստին պնդում, որ իրեն հարցաքննեն տեսակապի միջոցով․ «Սիրո և հանդուրժողականության հեղափոխություն» կոչվածը այդպես էլ մնաց իրականության հետ աղերս չունեցող բառախաղ՝ ոչնչով չնպաստելով կուտակված խնդիրների լուծմանը։ Ավելին՝ «Վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո, իշխանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ:

Սեփական վարկանիշի պահպանմանն ուղղված քայլերը նմանվում են չստացված բեմադրության, որի միակ նպատակը հակահերոս գտնելն է։ Ամիսներ շարունակ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գործունեության հետ կապված իրականացվում են քննչական գործողություններ՝ այդպես էլ չտալով «ինչ-որ բան գտնելու» որևէ արդյունք։ Որպես ասվածի ապացույց՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը Միհրան Պողոսյանի գործով ստուգումների արդյունքում էական ոչինչ չհայտնաբերելով՝ իր մտերիմ շրջապատում բառացի ասել է հետևյալը․
«Պողոսյանի մասով որևէ բան չկա, բայց դե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շեֆի հետ լավ չի խոսել»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանին իրականությունը բացարձակապես չի հուզում։ Հաջորդը՝ Միհրան Պողոսյանը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամությունը համագործակցել քննչական մարմինների հետ՝ ինչը փաստել է նաև ՀՔԾ-ն։ Այդ դեպքում ինչո՞ւ է մերժվել վկայի կարգավիճակ ունեցող պրն Պողոսյանի առաջարկը՝ բոլոր հարցերին տեսակապի միջոցով պատասխանել ՀՀ դեսպանատանը։
Ընդգծենք՝ նման նախադեպ կա՛։ Այն կիրառվել է քննչական և դատավարական բազմաթիվ գործընթացների շրջանակներում: Եթե նպատակը՝ բացատրություն ստանալն է, ապա ինչո՞ւ իրվապահ մարմինները չեն անում դա: Կարծում ենք պատասխանը, ավելի քան, ակնհայտ է՝ նպատակը այլ է։ Սույնով հայտարարում ենք, որ Միհրան Պողոսյանը չի պատրաստվում այդ շոուների մասնակիցը լինել՝ որոնց նպատակը շինծու մեղադրանքների միջոցով արհեստական դիվիդենտներ շահելն է։
Միհրան Պողոսյանը, ինչպես որ 2018թ․ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հայտարեց, որ վախեցողները վաղուց վախեցել են, նույնը կրկնում է այսօր։ Նույնիսկ այն պարագայում, երբ ուժային կառույներին հրապարակավ ուղղորդում են։ Մասնավորապես, նշված դեպքերի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պրն Պողոսյանին առնչվող հերթական բեմականցված հարցին՝ ԱԺ ամբիոնից բացահայտ ուղղորդեց ուժայիններին՝ հայտարարելով, թե «Չե՛ք կատարել իմ այն հրահանգը, որ մարդկանց պետք է պառկեցնել ասֆալտին»։ Վերահաստատում ենք Միհրան Պողոսյանի արձագանքը՝ «Փռվողը՝ թո՛ղ փռվի։ Ես իմ իրավունքները շատ լավ գիտեմ»։ Այսօր մի կողմ դնելով Հայաստանի զարգացումն ապահովելու և արտաքին լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու խնդիրները՝ իշխանությունը շարունակում է կեղծ օրակարգերով ու անհաջող տեսարաններով զբաղեցնել հասարակությանը։ Կորսված էյֆորիան կվերականգնվի միայն ազնիվ փոխըմբռնումով․ վայր դրե՛ք արհեստական ասպետությունը»,- ասված է Միհրան Պողոսյանի հայտարարության մեջ։
Հայտարարության բառապաշարն ու ոճը հուշում են, որ Միհրան Պողոսյանը Հայաստանում այլևս կորցնելու բան չունի և չի էլ պատրաստվում վերադառնալ։ Նա թերևս կփորձի իր հարցերը լուծել Հայաստանից դուրս։
Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել էր դեռևս նախորդ իշխանությունների օրոք՝ 2016 թվականին՝ «Հետքի» հրապարակած հոդվածի հիման վրա։ 2016 թվականին «Հետքը» հետքննություն հրապարակեց, որ այդ ժամանակվա ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ընկերություններ ունի Պանամայի օֆշորային գոտում։ Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

Այս հրապարակումից հետո՝ 2016թ. ապրիլի 18-ին, Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից, որից հետո հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Այս գործը, սակայն, 2017 թվականի ԱԺ ընտրություններից առաջ կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ արդեն ընտրությունների ժամանակ Միհրան Պողոսյանը ընտրվեց ԱԺ պատգամավոր։ Թավշա հեղափոխության օրերին նրա անվան հետ էր կապվում Զեյթունում մի խումբ հեղափոխականների ծեծի ենթարկելու աղմկոտ պատմությունը։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4711 անգամ
Լրահոս
«Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video) «Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video) «2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am