Լավրովի ակնարկը Բաքվում. տեսանյութ
Այսօր Բաքվում կայացած Լավրով-Զարիֆ-Մամեդյարով եռակողմ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան, Մամեդյարովը նշել է, որ միամիտները կարող են պնդել, որ դա կարելի է պահպանել երկար ժամանակի ընթացքում, և այս պարբերական բռնկումները, փոխհրաձգությունը կլինեն անխուսափելի: Սերգեյ Լավրովն էլ պատասխանելով նույն հարցին, մանրամասնել է, որ Ռուսաստանը միգուցե ամենից շահագրգռվածն է կողմերի արտասահմանյան գործընկերների շարքում՝ հնարավորինս շուտ հասնելու հիմնահարցի կարգավորմանը, բայց զուգահեռ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու բռնության նման բռնկումները. «Դիպուկահարները նայելով շփման գծի մյուս կողմում գտնվող դիպուկահարին, տեսնում են մարդկային դեմք, ինչի արյդունքում նյարդերը կարող են չդիմանալ: Այնպես որ, անհրաժեշտ է նաև այս հարցը նկատի ունենալ՝ ավելացնելով ջանքերը քաղաքական կարգավորման ուղղությամբ»,–ասել է նա:
