Տարոն Մարգարյանի ժամանակ «Սանիթեքը» ինչո՞ւ էր լավ աշխատում․ Կարգին Հայկոյի գլուխկոտրուկը

Երևանի աղբանահությունը կոլապսի մեջ է․ համացանցը հեղեղված է աղբակույտի կադրերով։ Աղբահանությունը վատ է կատարվում բոլոր թաղամասերում անխտիր։ Աղբամանները օրեր շարունակ չեն դատարկվում, աղբի կուտակման տեղերը չեն մաքրվում, աղբամաները չեն լվացվում։ Երևանում աղբահանության և սանմաքրման աշխատանքները նման խայտառակ վիճակում երբեք չեն եղել։ Համենայն դեպս, վերջին 10 տարվա ընթացքում աղբի այսպիսի խայտառակ կույտեր Երևանի փողոցներում ոչ ոք չի հիշում։ 

Երևանցիները սկսել են խոստովանել, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը անհամեմատ ավելի լավ էր աշխատում, մասնավորապես աղբահանությունը նորմալ կատարվում էր, հասարակական տրանսպորտի աշխատանքն էլ անհամեմատ ավելի լավ էր կազմակերպվում։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նախօրեին գրառում էր կատարել և տեղեկացրել, որ աղբահանության վատթարացման պատճառը միակ օպերատորի՝ «Սանիթեքի» անբավարար աշխատանքն է։
«Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում եւ չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու չեն մաքրվում:
Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաեւ քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը:
Հայտնում ենք, որ քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու եւ վերջնական լուծում տալու ուղղությամբ: Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի վերջապես ունենանք նորմալ աղբահանություն եւ մաքուր քաղաք:
Հայցում ենք երեւանցիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար»,- գրել էր Մարությանի խոսնակը:
Պարզաբանումից հստակ երևում է, որ Երևանի քաղաքապետարանը այս պահին ի վիճակի չէ հարցին լուծում տալ, դրա համար չունի բավարար միջոցներ ու չի կարողանում նաև համապատասխան ելքեր գտնել։
Իր հերթին պարզաբանում է ներկայացրել նաև «Սանիթեք» ընկերությունը՝ նշելով, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։
Ըստ «Սանիթեք» ընկերության հաղորդագրության՝ այս ողջ ընթացքում իրենք անդադար վնասներ են կրել և չեն ստացել ոչ մի փոխհատուցում։ «Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը»,- նշվում է «Սանիթեքի» տարածած հայտարարության մեջ։
Դարձյալ ոչ մի կոնկրետություն, ոչ մի պարտավորություն, ոչ մի խոստում, ոչ մի հստակ ժամկետ։ Կա պաշտոնապես չհաստատված վարկած, թե «Սանիթեք» ընկերությունը որոշակի կապեր ունի Երևանի նախկին քաղաքային իշխանությունների, մասնավորապես Տարոն Մարգարյանի հետ և այդ պատճառով էլ միտումնավոր կերպով տապալում է քաղաքային տնտեսության ամենակարևոր ոլորտի՝ աղբահանության և սանմաքրման աշխատանքները։ Տեղեկատվական տրյուկը էժանագին մանիպուլիացիա է, որը որևէ կերպ չի կարող արդարացում լինել ստեղծված իրավիճակի համար։ Անկախ նրանից, թե ով է «Սանիթեքի» սեփականատերը, ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ ունի պայմանագիր և դրանից բխող պարտավորություններ, որոնք չկատարելու դեպքում կա դատական ճանապարհ։ Հայկ Մարությանն ավելի քան 7 ամիս Երևանի քաղաքապետն է․ աղբահանության խնդիրները, որոնք, ի դեպ ի հայտ եկան նրա՝ քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո, արդեն պետք է կարգավորված լինեին։ Բայց վիճակը գնալով վատանում է, իսկ Երևանի կարգին քաղաքապետը, խնդրի լուծման ծրագիր մշակելու փոխարեն, առայժմ բավարարվում է՝ մեղքը «Սանիթեքի» ու նախկին քաղաքապետի վրա բարդելով։ Սա վկայում է Երևանի կառավարման համակարգում ստեղծված ճգնաժամի մասին, որի հաղթահարման ուղիները գոնե այս պահին չեն նշմարվում։

Հայկ Դավթյան

Ի դեպ, նախօրեին թիվ 38 երթուղային տաքսու վարորդները հայտարարել են, որ երկուշաբթի օրվանից այլևս իրենց ուղևորահոսքը ամբողջությամբ չեն իրականացնելու։ Էրեբունուց մինչև Զեյթուն՝ Ծարավ Աղբյուր փողոց, հասնելու փոխարեն, նրանք որոշել են բավարարվել մինչև կենտրոն՝ Աբովյան փողոց հասնելով։ Ծարավ Աղբյուր փողոցի նորակառույցների թաղամասի բնակիչները միշտ դժգոհում են տրանսպորտի վատ աշխատանքից։ Փաստորեն, բարելավման փոխարեն, վիճակն էլ ավելի է վատանալու։

 

դիտվել է 3477 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am