Ասանժին սպառնում է արտահանձնում ԱՄՆ-ին

Էկվադորի դեսպանատանը 82 ամիս անցկացնելուց հետո Վիքիլիքս կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հինգշաբթի օրը բրիտանական ոստիկանության կողմից ուժի կիրառման միջոցով դուրս բերվեց շենքից: Նրան սպառնում է արտահանձնումը Միացյալ Նահանգներին:

Էկվադորը, որը բրիտանական ոստիկանությանը թույլատրել էր ձերբակալել Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիեն Ասանժին հայտարարում է, թե Ասանժը Լոնդոնում գտնվող իր դեսպանատանը խախտել էր փախստականի իր կարգավիճակի համար նախատեսված պայմանները եւ շարունակ միջամտել է այլ երկրների ներքին գործերին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով իրեն ուղղված հարցին, ասել է, թե ինքն ընդհանրապես ոչինչ չգիտի Վիքիլիքսի մասին, եւ որ այն իրեն չի էլ հետաքրքրել:

Սակայն հիշեցնենք, որ նա նախընտրական իր արշավի ժամանակ պարբերաբար է անդրադարձել Վիքիլիքսին, երբ այս կայքը հաքերային գործողություն էր իրականացրել իր մրցակից դեմոկրատների ազգային կոմիտեի էլեկտրոնային նամակագրության դեմ:
Թրամփն այն ժամանակ հայտարարում էր. ‘’Ես սիրում եմ Վիքիլիքսը’’:
2010 թվականին էր, որ այս կայքն ավելի քան 700 հազար փաստաթղթեր հրապարակեց, տեսագրություններ ու դիվանագիտական զրույցներ, որոնք վերաբերում էին Իրաքում ու Աֆղանստանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաեւ Գուանտանամոյի բանտում ահաբեկչության մեջ կասկածյալ անձանց տվյալների մասին:

2012 թվականին Ասանժը ստիպված եղավ ապաստան որոնել, երբ Շվեդիայում նրա դեմ հարուցվեցին բռնաբարության մասին մեղադրանքներ: Նա կարծում էր, որ դրա արդյունքում իրեն ի վերջո կարտաքսեն Միացյալ Նահանգներ:

‘’Երբ Վիքիլիքսը հայտնվում է վտանգի տակ, վտանգի տակ են դրվում նաեւ ազատ խոսքի մեր իրավունքը, հասարակության առողջ իրավիճակը’’, հայտարարում էր Ասանժը:

Միացյալ Նահանգները մեղադրում է Ասանժին ամերիկացի զինվորական Մենինգից ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մասին գաղտնի տեղեկություններ ստանալու մեջ:

Ինչպես իրավաբանական հարցերով փորձագետ Քարոլին Մալա Քորբինն է ասում, ‘’Երբ տեղեկատվություն ստանալու նպատակով ոտնահարվում են օրենքները, խախտվում է նաեւ ազատ խոսքի սկզբունքը: Սակայն, երբ հրապարակում եք տեղակություններ, որոնք անօրինական եղանակով ձեռք են բերվել այլոց կողմից, դա չի համարվում ձեր մեղքը եւ ձեր դեմ մեղադրանքները կարող են դիտվել որպես ազատ խոսքի ոտնահարում’’:
Ասանժի աջակիցներն ասում են, որ նա պիտի օգտվի լրագրողներին տրված այդ իրավունքից:

Հիմա Մեծ Բրիտանիայի դատավորները պիտի որոշեն, հանձնում են Ասանժին ԱՄՆ-ին, թե ոչ:
Բայց գործը բարդանում է նրանով, որ Ասանժին բռնաբարության մեղադրանքներ ներկայացրած կանանցից մեկը խնդրել է գործը վերաբացել:

դիտվել է 353 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am