Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամին միայն Հասմիկ Պապյանն է խոշոր գումար փոխանցել

Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամին գումարներ փոխանցում են, սակայն եղած միջոցներն այդքան շատ չեն, որպեսզի դրանցով մեծ գործունեություն ծավալեն։ Այս մասին 168 ժամի հետ զրույցում նշեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը։


Նրա խոսքով՝ եղած ֆինանսական միջոցներով ապրիլյան պատերազմում նահատակված տղաների մասին միջոցառումներ են կազմակերպում։

«Այսպես փոքր քայլերով առաջ ենք գնում, տեսնենք՝ հետագան ինչ կլինի»,- ասաց Հ. Ներսիսյանը։

Հարցին՝ ամիսներ առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչ էր արել ներկա և նախկին պաշտոնյաների և օլիգարխների կանանց՝ իրենց բոլոր արժեքավոր զարդերն ու իրերը նվիրաբերել հիմնադրամին, մինչև այսօր մեծահարուստ կանայք որևէ նվիրատվություն արե՞լ են, Համեստ Ներսիսյանը բասացական պատասխան տվեց:

«Նրանց կողմից որևէ բան չենք ստացել։ Սովորական քաղաքացիներն են 10, 20 հազար դրամով գումար ուղարկում, նրանց մեջ մարդիկ կան, որ չեն ցանկանում իրենց անունը նշել։ Չէ, այդ կոչից հետո որևէ մեկը որևէ բան չարեց։ Լինում է, որ երկու ամիսը մեկ անգամ փոքր գումար են նվիրաբերում հիմնադրամին։ Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն է մեծ գումար նվիրել հիմնադրամին՝ համերգի հասույթը, այդ գումարին առայժմ չեմ ցանկանում ձեռք տալ, տեսնեմ՝ հետո դրանով ինչ գործ կարող եմ անել։ «Եռաբլուրում» պետք է աշխատանքներ իրականացնենք։ Հաշմանդամություն ունեցող տղա կա, իրեն ենք ուզում ուղարկել Գերմանիա բուժվելու»,- ասաց Համեստ Ներսիսյանը։


Ըստ նրա, արտերկրից նվիրատուներ չկան հիմնադրամին, նվիրատուները միայն Հայաստանից են։

Ինչ վերաբերում է Արմենակ Ուրֆանյանի անվան թանգարան հիմնադրելուն, տիկին Համեստը տեղեկացրեց, որ դեռևս չի դիմել քաղաքապետին, որպեսզի փոքրիկ տարածք տրամադրի թանգարան բացելու համար:

«Ուզում եմ անպայման այս նպատակս իրականացնել»,- եզրափակեց Համեստ Ներսիսյանը։

դիտվել է 1305 անգամ
Լրահոս
Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան Ո՞նց է Փաշինյանը «խեղճացել ու չոքել Պուտինի առաջ». Սամվել Հակոբյան (video) Մանրամասներ․ ինչու են ձերբակալվել Վանաձորի համայնքապետարանի նախկին և ներկա պատոնյաները Շտապ․ Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկվել. «Ազատություն» Բախվել են ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը և «Volkswagen»-ը. վերջինը հայտնվել է դաշտում․ վիրավորները հայր ու որդի են Օկուպացված Ակնայում ական է պայթել․ վիրավորվել է տեղի բնակիչը Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում․ Շարմազանով Չեք ամաչո՞ւմ, դուք դավաճաններ եք․․․ դավաճանել եք․․․ երիտասարդները՝ Կառավարության դիմաց (video) «Քաղաքացիների դիպուկ պատասխանը՝ Փաշինյան-Աննա նախկին զույգին» (video) Փաշինյանի զանգը Պուտինին. Ի՞նչ վախ ունի Էրդողանից. քաղտեխնոլոգ (video) 1,5 միլիոն դոլարանոց տուն ինչպե՞ս է գնել ԱԱԾ տնօրենը․ հարց` Փաշինյանին (video) Փաշինյանը սկսեց բղավել, սպառնում է լրագրողներին. «Ձեր ծնոտին հագցրե՞լ են» (video) Վեհափառ Գարեգին Բ-ն ֆինանսավորել է զինհաշմանդամի բուժումը (video) Աննա Գրիգորյանը տեղը դրեց ՔՊ-ականներին (video) Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik Նիկոլ Փաշինյանի վրա գործ կհարուցե՞ք․․․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am