Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն հրաժարվում է արտասանել ցեղասպանություն տերմինը. ԱՄՆ սենատորը հարց է ուղղել

Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսն երկրի Սենատի միջազգային հարցերով զբաղվող հանձնաժողովում Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Դևիդ Մայքլ Սաթերֆիլդի հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքէջից:
Հրապարակված տեսանյութում Մենենդեսն հայտարարել է, որ հիասթափված է Սաթերֆիլդի՝ իր հետ հանդիպումը չեղարկելու որոշումից: Հենց այս պատճառով էլ նա որոշել է առիթը բաց չթողնել ու իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ նիստի ընթացքում:

«Թույլ տվեք ինձ սկսել հարցից, թե արդյոք Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915-1922թթ. ընթացքում Օսմանյան կայսրության կողմից սպանվել է մոտ 1,5 միլիոն հայ տղամարդ, կին և երեխա»,- հարցրել է Մենենդեսը:

«Մենք միանշանակ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին»,- ի ատասխան նշել է թեկնածուն:

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք դա ընդունում եք»,- հստակեցնելու միտումով պնդել է Մենենդեսը, ինչին Սաթերֆիլդը դրական պատասխան է տվել:

«Այսինքն Դուք ընդունո՞ւմ եք, որ կատարվածը ցեղասպանություն էր»,- եզրակացրել է Մենենդեսը:

«Պարո՛ն սենատոր, նախագահը հայտարարել է, որ դա 20-րդ դարի ամենասարսափելի դաժանություններից էր, և ես համակարծիք եմ այդ հայտարարության հետ»,- մանրամասնել է Սաթերֆիլդը:

«Անկասկած, դա դաժանություն էր, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք այն ցեղասպանություն էր»,-կրկին հարց է ուղղել սենատորը:

«Վերոհիշյալ հայտարարությունն արտահայտում է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը»,-նշել է թեկնածուն:

«Լավ, չեք նշում, որ դա ցեղասպանություն էր: Թույլ տվեք հարցնել՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915թ. Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնակից ուժերն առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք գործելու համար»,-հետաքրքրվել է Մենենդեսը: Ի պատասխան այս հարցադրմանը Սաթերֆիդլը հավելել է, որ ինքը պատմաբան է ու տեղյակ է այն ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Նիստի ընթացքում սենատորը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի այն հայտարարությանը, ըստ որի` հայերին տեղահան անելու վերաբերյալ թուրքական իշխանությունների հրահանգը մահվան դատավճիռ էր մի ողջ ազգի համար`միևնույն ժամանակ իշխանությունները Մորգենթաուի հետ զրույցում չեն փորձել թաքցնել այդ իրողությունը:

«Ես տեղյակ եմ այդ հայտարարության մասին»,- ասել է Սաթերֆիլդը՝ կոնկրետ չպատասխանելով՝ արդյոք ընդունում է այդ հայտարարությունը, թե ոչ:

«Դե ինչ, այս ամենը նման է խորամանկ պարի, որը մենք պարում ենք որպես ազգ՝ չճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Նույնիսկ միջկառավարական հաստատություն հանդիսացող Հոլոքոստի ամերիկյան թանգարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ մենք չենք կարողանում ընդունել դա: Սակայն եթե մենք չճանաչենք անցյալը որպես իրողություն, չենք կարողանա առաջ շարժվել»,-եզրափակել է Մենենդեսը:

Հավելենք նաև, որ նիստի ընթացքում հարցուպատասխան է եղել նաև Հյուսիսային Մակեդոնիայում, Իռլանդիայում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածուների հետ:

yerkir.am

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am