Գերմանիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կարգավորման պլան է առաջարկել
Գերմանիայի արտգործնախարարությունն առաջարկել է 7 կետից բաղկացած պլան։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ում դիվանագիտական աղբյուրը: «7 կետից բաղկացած գերմանական պլանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորում սկսելու համար պետք է օգնի մեղմացնել բռնության սուր ներուժը, ինչպես նաև ուղի նախանշի հակամարտության կայուն ու խաղաղ լուծման համար»,- հայտարարել է դիվանագետը: Աղբյուրի խոսքով՝ ներկայիս ստատուս քվոն տարածաշրջանում, Գերմանիայի ԱԳՆ-ի տեսանկյունից, «չկայացած է հանդիսանում երկարաժամկետ հեռանկարում», իսկ հակամարտության շարունակության դեպքում շփման գծում և երկու երկրների սահմանին ավելի զանգվածային բռնությունները կրկնվելու միտում կունենան:
