Դավիթ Անանյանի և Նիկոլ Փաշինյանի «խնդալու» վիճակը

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը նախօրեին հայտարարել է, որ Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցածն ամենևին չի նշանակում, թե վարչապետն հանձնարարել է աշխատողին ազատել: Ըստ Դավիթ Անանյանի` դա եղել է հորդոր և ոչ թե հրաման. «Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով՝ առերևույթ ինչ-որ սենսացիա է պարունակում: Մարդկային ճակատագրի հարց չկա որևէ: Այն, ինչ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, և վարչապետը որոշակի մտքեր արտահայտեց և կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է՝ իր դիմում գրելով: Եվ ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաև ավտոմաքսատան պետը ազատման դիմում է գրել: Այդ մարդկանց ընտրությունն է»,- պարզաբանել է Դավիթ Անանյանը` պնդելով, որ աշխատակիցն ու պետը դիմումներն ինքնակամ են գրել: Անանյանը նաև ասել, որ վարչապետի հորդորը առաջին հերթին իրեն էր վերաբերվում և ինքն իրեն է համարում ամենամեծ պատասխանատուն, սակայն չի պատրաստվում հրաժարականի դիմում տալ. «Ես դիմում չեմ գրելու, ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի դա: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել: Մենք իրավունք չունենք՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք կամ չազատենք»:
Ստացվում է բավական ծիծաղելի, կարելի է ասել խնդալու վիճակ. բազմաթիվ մարդկանց ներկայությամբ երկրի առաջին դեմքը պետական աշխատողին ասում է. «Դիմումդ գրի գնա», համակարգի ղեկավարն ասում է` դա հրահանգ չէ: Փաստորեն Դավիթ Անանյանին և, հատկապես, նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին մի քանի օր ժամանակ էր պետք, որ կարողանային օրենք կարդալ ու հասկանալ, որ իրենք մարդուն գործից ազատելու իրավունք չունեն: Երևի, ինչ-որ մարդիկ բացատրել մեր հեղափոխականներին, որ եթե մաքսատան աշխատողները որոշեն դիմել դատարան, իրենք մեղմ ասած, խնդիր կունենան` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար այդպիսի գործն ուղղակի նվեր կլինի:

Ընդհանրապես, հետաքրքիր է` ինչու էր Փաշինյանը այդպես կենտրոնացել մաքսատան սովորական աշխատողների վրա, երբ իր կողքը կանգնած էին ՊԵԿ նախագահն ու նրա տեղակալը, ովքեր ստեղծված իրավիճակի համար կրում են պատասխանատվություն:
Հին Հայաստանում Սերժ Սարգսյանի այցից առաջ տարածքներն ու հիմնարկները կապիտալ մաքրություն էին անում, դուռ պատուհան լվանում, պատերը ներկում, դրոշ ու զինանշան կարգի բերում: Նոր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի այցը այնքան աննշան իրադարձություն է, որ նախապես չեն փորձել անգամ դրոշը կարգի բերել, աշխատանքային միջավայրը մաքուր պահել:

Համակարգում պատշաճ աշխատանքային միջավայր ապահովելը ղեկավարի, ոչ թե շարքայինի պարտականությունն է:Եթե աշխատանքային լավ արդյունքների համար ղեկավարն ավելի բարձր է պարգևատրվում, քան շարքային աշխատողը, կնշանակի վատ աշխատանքի և բացթողման համար ևս ղեկավարը պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրի, քան սովորական աշխատողը: Ուստի Դավիթ Անանյանն ու նրա տվյալ ոլորտը վերահսկող տեղակալը պետք է առաջին դիմում գրողները լինեին:

Հայկ Դավթյան

դիտվել է 3564 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․Նիկո՛լ, ռուսական 102-րդ ռազմաբազան առաջին հերթին քո փրկության համար է պետք. Հովհաննես Շահինյան (video) Զինդատախազը պետք է շատ արագ գործ հարուցի Հասմիկ Հակոբյանի վրա․ պահեստազորի փոխգնդապետ (video) «Ալեն Սիմոնյանի համար վատ լուր ունեմ Փաշինյանի վերաբերյալ» (video) «Ինչու՞ մինչև հիմա ծեփված չեն Նարեկ Նալբանդյանը, Հայկ Սարգսյանը»․ Հովհաննես Շահինյան (video) Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ «Սարսափելի է․ Ալեն Սիմոնյան, ավելի խայտառակվեցիր» (video) Մենք կհաղթենք Իրանի վարչակարգին, կվերացնենք ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահ»-ը․ Նեթանյահու ՔՊ-ականների ձայնագրությունները հրապարակվելու են հենց այդ պահին․ Արեգա Հովսեփյան (video) Փաշինյանի այցից հետո Գառնահովիտի դպրոցի տնօրենն ինքնասպան է եղել. ի՞նչ է պատմում մարզպետը. MakaryanNews Պահանջում ենք ԱԺ բարձր ամբիոնից ներողություն խնդրել․ Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը․ բաց նամակ՝ Փաշինյանին Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ 55 մլն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել են Փաշինյանի փոխարեն ես աչքս նրա վրա կպահեի Նեղացա՞ծ եք Սամվել Ալեքսանյանից ու Հովիկ Աբրահամյանից․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Վահագն Ալեքսանյա՛ն, կովերից ու հավերից խոսելուց առաջ սա լսե՛ք․ Գառնիկ Դավթյան (video) Պարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը «Նիկոլը Սյունիքի հարցը լուծեց․ Ջերմուկից մինչև Մեղրի» (video) Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ. դուք վառ արտահայտում եք հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը` մեր երկրում. Կարապետյանը՝ Հովակիմյանին Նարեկ Նալբանդյանը չի կարող գնել «Ջերմուկ գրուպը». Արսենյան Ձյաձ Գառնիկը ձեզ բան է փոխանցել․ Մեսրոպ Մանուկյանի հարցի ժամանակ ՔՊ-ականները սկսեցին գոռգոռալ (video) Ձորափի փողոցում վիճաբանության մասնակից 20-ամյա երիտասարդը զենքով ձերբակալվել է #ՀԻՄԱ․ Դուք խայտառակվեցիք․ ես սարսափեցի՝ ինչ տեսա Ազգային ժողովում․ Նարինե Դիլբարյան (video) 4-6 աստիճանով ջերմաստիճանը կնվազի, հետո՝ կբարձրանա Փաշինյանը ծափ է տալու․ հաջորդ վարչապետը ես եմ լինելու․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am