Նիկոլ Փաշինյանը «կոզր» տվեց ինքն իր դեմ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն իր ելույթն սկսեց` հիշելով իր լրագրողական ընդդիմադիր գործունեությունը: «1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթն իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր:

Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման եւ բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի: Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ, եւ դատարանը, ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի:

Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է. Հայաստանն այդ օրերին պատրաստվում էր Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ, եւ անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը, եւ այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելն այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար:

Ռասսել Ջոնսթոնն իր այցի ընթացքում անդրադարձել էր իմ խնդրին, իսկապես, եւ թերեւս իշխանությունները խոստացել էին, որ ինձ բանտ չեն ուղարկի:

Այդպես էլ եղավ. Ջոնսթոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական, եւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացի շնորհիվ 1999-2000 թվականներին ես չհայտնվեցի բանտում»,- ԵԽԽՎ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հատուկ մտածված, թե ակամա, Փաշինյանը շատ ուժեք «կոզռ» տվեց Եվրոպական կառույցներին ինքն իր դեմ, որովհետև Հայաստանում խոսքի ազատության արժեքն այսօր պակաս կարևոր չէ, քան 20 տարի առաջ էր: Ընդդիմադիր լրագրողի և խմբագրի բոլոր դառնությունները ճաշակած Փաշինյանը իշխանության գալուց սկսեց ազատ խոսքն և ոչ ցանկալի լրատվամիջոցներին ճնշելու մեթոդներ մտածել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, ով հրապարակավ հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայությանը զբաղվել այսպես կոչված «ֆեյք» տեղեկություններով, որոնք շրջանառվում են սոցիալական ցանցերում: Սա աննախադեպ վիճակ է, երբ ԱԱԾ –ի առջև խնդիր է դրվում` քաղաքացուն կարծիք արտահայտելու իրավունքը վերահսկել: Խոսքն ամենևին չի վերաբերում հանցակազմ պարունակող հրապարակային հայտարարություններին, որովհետև այսպես, թե այնպես նման հայտարարությունները միշտ էլ իրավապահների կողմից համապատասխան արձագանքի արժանացել են:
Դրանից առաջ էլ Երևանի քաղաքապետարանը մի շարք լրատվամիջոցների, այդ թվում նաև «Հայելի» ակումբին ու hayeli.am կայքին փորձում էր զրկել գործունեության տարածքից: Ինչպես հայտնի է, բազմաթիվ ԶԼՄ-ներ, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ վարձակալության պայմանագրի հիման վրա գործուն էին քաղաքապետարանին պատկանող տարածքներում, զգուշացվել էին, որ պայմանագիրը ժամանակից շուտ պետք է խզվի, տարածքն ազատելու համար 5 օրյա ժամկետ էր տրվել: Ի դեպ, այս հարցով ԶԼՄ-ները դիմել էին եվրոպական երկրների դեսպաններին և որևէ արձագանք դեռևս չեն ստացել:
Ազատ մամուլի դերն այսօր Հայաստանում կարևոր է ավելի, քան նախկինում, քանի որ հեղափոխությունից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը գրեթե չեզոքացված են և ԶԼՄ-ները որոշ իմաստով իրենց վրա են վերցնում նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ֆունկցիան: Այս իմաստով ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանի պատմությունը շատ լավ հաղորդագրություն էր, որն հիմք ընդունելով ԵԽԽՎ-ն պետք է լրջորեն հետևի ազատ խոսքի դեմ արվող յուրաքանչյուր քայլին` Փաշինյանի դեմ դնելով իր իսկ տված «կոզռը»:

Հայկ Դավթյան

դիտվել է 5096 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am