Նորագավիթի մաքսակետում տեղի ունեցածի իրական պատասխանատուն

168 ժամը գրում է.Մինչ հասարակությունը շարունակում է իր զայրույթն ու հիասթափությունն արտահայտել Նորագավիթի մաքսակետում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մաքսատան շարքային աշխատակիցների նկատմամբ դրսևորած խայտառակ վարքագծի և լրատվամիջոցների տեսախցիկների առջև էժանագին տեսարաններ ցուցադրելու կապակցությամբ, մաքսակետի գործունեության համար իրական պատասխանատու պաշտոնյան նույն Փաշինյանի հովանավորության ներքո իր համար կողքից հետևում է իրադարձություններին և աշխատանքից ազատման դիմում ներկայացրած շարքային աշխատակիցների և ղեկավարների լուռ հեռացումներին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մինչ Ն. Փաշինյանի այցը, մի քանի օր շարունակ մաքսակետի տարածքը հնարավորինս մաքրվել է, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անձամբ իր տեղակալ, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանի հետ ավելի քան երեք օր շարունակ անձամբ գնացել է մաքսատուն՝ հետևելու հսկայական այդ անգարների մաքրման աշխատանքներով։

Երեկ մեր թղթակցի հետ զրույցում մաքսակետի ծառայություններից հաճախակի օգտվող քաղաքացիները պատմել էին, որ անընդհատ շփվել են մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանի հետ (որի նկատմամբ վարչապետը անտեղի զայրույթի նվաստացուցիչ դրսևորումներ ցուցաբերեց), և որ Հայկը թեև նոր էր անցել աշխատանքի, սակայն բարեխղճորեն էր կատարում իր աշխատանքը.

«Քսան տարի՝ մեքենաներ եմ ներկրում, մաքսատան վիճակը գնալով բարելավվում է, եթե նախկինում ամիսը քսան մեքենա էին ներկրում, հիմա 2 հազարն անցնում է, այդքան մարդիկ են գնում-գալիս, մաքրություն ո՞նց պահեն։ Վարչապետի գալու օրը Հայկն է այս տարածքը կարգի բերել, թե՝ վարչապետն է գալիս, մեքենան լվացել կանգնեցրել է, եկել ասում են՝ ազատվի՞, ինչո՞ւ։ Մարդը նորմալ կանգնած էր, ո՞նց կանգներ, որ ուղիղ ու զգաստ լիներ… Էդ դրոշը պատից կախած է եղել, փոշոտ ու կեղտոտ, Հայկն իջեցրել է, փոշին թափ է տվել ու դրել սենյակի անկյունում, վա՞տ բան է արել»,- նշել էր մեր զրուցակիցը, ով չէր ցանկացել, որ իր անունը հրապարակվի։

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ինքն իրեն է համարում Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցածի ամենամեծ պատասխանատուն, սակայն չի պատրաստվում հրաժարականի դիմում տալ:

Նաև ավելացրել էր, որ ստորագրել է մաքսատան աշխատակցի՝ Հայկ Մարտիրոսյանի աշխատանքից ազատման դիմումը, նաև ստորագրելու է մաքսատան պետի՝ Հայկ Միրզոյանի դիմումը, որը ևս իր կամքով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Մեր տեղեկություններով՝ ևս մոտ տաս աշխատակիցներ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել։

Պարզվում է, սակայն, այդ ամբողջ «բորշչի» իրական պատասխանատուն ՊԵԿ նախագահի, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանն է։ Այդ օրը շատերը դժվարությամբ ճանաչեցին նախկինում շիկահեր Շուշանիկ Ներսիսյանին, քանի որ փոխել էր մազերի գույնը։ Փաշինյանին մաքսակետում ուղեկցող կինը հենց նա էր։ Հիշեցնենք, որ լրատվամիջոցները բազմիցս են անդրադարձել այդ կնոջ՝ ոլորտային անտեղյակությանը, գործին առհասարակ չտիրապետելու հանգամանքին և ՊԵԿ համակարգում նրա վարքային դրսևորումներին։ 

«ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանից շարունակ դժգոհում են։ Համակարգում չհասկացվեց ո՛չ նրա նշանակումը, ո՛չ գործունեությունը։ Մեզ պատմեցին, որ «Նակոլկա Շուշոն», որն այդ մականունը ստացել է ոտքի դաջվածքի պատճառով, մաքսային ոլորտը չի պատկերացնում և այնտեղ «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը, տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք ոլորտի հետ քիչ առնչություն ունեն։ 

Ինքն էլ թեև չի պատկերացնում ոլորտը, բայց եկած օրվանից կառավարում է «Նորֆոլկին» փոխարինած մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող պետական ընկերությունը և անգամ «նորամուծություններ» է իրականացնում։ Օրինակ, կարծում է, որ բոլորը պետք է մի ընդհանուր կաբինետում աշխատեն։ Եվ դա հակակոռուպցիոն լուրջ քայլ է։ Ասում են, որ նա այս պաշտոնին է նշանակվել Արարատ Միրզոյանի կնոջ միջնորդությամբ»,- գրել էր «Հրապարակը»։

Հիշեցնենք, որ նա ՊԵԿ այն պաշտոնյաներից էր, որ Փաշինյանի որոշմամբ 2018թ. օգոստոսի 27-ին այդ պաշտոնում նշանակվելով՝ 2019թ. հունվարին հսկայական պարգևատրում էր ստացել ոչնչի համար ՝ 6 մլն 6000 դրամ։ Բայց սա միայն հունվարի պարգևատրումն է, դրանից հետո նաև ևս մի քանի անգամ հսկայական պարգևատրումներ է ստացել։

Այդ պաշտոնում նշանակվելուց հետո Շուշանիկ Ներսիսյանն անմիջապես գնդապետի կոչում ստացավ։ ՊԵԿ-ում տարակուսած էին, որ ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ մարդ է նշանակվում նման կարևորություն ներկայացնող և մասնագիտական փորձառություն պահանջող պաշտոնում, այլև, որ սրընթաց արագությամբ կոչում է ստանում, այն դեպքում, երբ մարդիկ տասնյակ տարիներ աշխատելով են կոչումների արժանանում։ 

Մաքսային ոլորտի պատասխանատուն ինքն է և եթե որևէ մեկը պետք է հրաժարականի դիմում գրեր՝ հենց նա է։ Մասնագիտական համապատասխան պատրաստվածություն չունեցող և բանկային ոլորտում ընդամենը որոշ ժամանակ աշխատած Շուշանիկ Ներսեսյանը ոչ միայն անձամբ Նիկոլ Փաշինյանի հովանավորությունն է վայելում, այլև շատ մոտ հարաբերություններ ունի Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և որոշ այլ պաշտոնյաների հետ։

Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ-ում այս կնոջ պատճառով բազմիցս աշխատանքային խնդիրներ են առաջացել, նույնիսկ Դ. Անանյանը փորձել է առաջ քաշել նրա՝ աշխատանքից ազատման հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանը չի թողել։ Ասում են՝ ՊԵԿ-ում բոլորը գիտեն, որ Շ. Ներսիսյանը վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը և նա դա չի թաքցնում իր աշխատավայրում։ 

Ստացվում է՝ միլիոնավոր պարգևավճարներ ստացող, ոլորտին չտիրապետող Շուշանիկ Ներսիսյանը, ով անձամբ պետք է պատասխանատվություն կրի այս պատմության համար, շարունակելու է պաշտոնավարել, իսկ շարքային, բոլորովին անմեղ, բարեխիղճ աշխատակիցները պետք է զրկվեն օրվա հացն ապահովող իրենց աշխատանքից։ «Թավշյա Հայաստանում» արդարության ընկալումը այսպիսին է։

Ի դեպ, ավելացնենք, որ մեր թղթակցի հետ զրույցում և մաքսակետից օգտվող քաղաքացիները, և ՊԵԿ մեր աղբյուրները նշում էին, որ մաքսակետում տեղի ունեցածը միտումնավոր էր արվել։ Յուրաքանչյուրն իր խնդիրը փորձեց լուծել՝ Փաշինյանը իր խնդիրները, Շուշանիկը՝ իր։

դիտվել է 3179 անգամ
Լրահոս
Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, առատ տեղումներ կլինեն Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան Ո՞նց է Փաշինյանը «խեղճացել ու չոքել Պուտինի առաջ». Սամվել Հակոբյան (video) Մանրամասներ․ ինչու են ձերբակալվել Վանաձորի համայնքապետարանի նախկին և ներկա պատոնյաները Շտապ․ Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկվել. «Ազատություն» Բախվել են ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը և «Volkswagen»-ը. վերջինը հայտնվել է դաշտում․ վիրավորները հայր ու որդի են Օկուպացված Ակնայում ական է պայթել․ վիրավորվել է տեղի բնակիչը Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում․ Շարմազանով Չեք ամաչո՞ւմ, դուք դավաճաններ եք․․․ դավաճանել եք․․․ երիտասարդները՝ Կառավարության դիմաց (video) «Քաղաքացիների դիպուկ պատասխանը՝ Փաշինյան-Աննա նախկին զույգին» (video) Փաշինյանի զանգը Պուտինին. Ի՞նչ վախ ունի Էրդողանից. քաղտեխնոլոգ (video) 1,5 միլիոն դոլարանոց տուն ինչպե՞ս է գնել ԱԱԾ տնօրենը․ հարց` Փաշինյանին (video) Փաշինյանը սկսեց բղավել, սպառնում է լրագրողներին. «Ձեր ծնոտին հագցրե՞լ են» (video) Վեհափառ Գարեգին Բ-ն ֆինանսավորել է զինհաշմանդամի բուժումը (video) Աննա Գրիգորյանը տեղը դրեց ՔՊ-ականներին (video) Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am