Խոշոր հրդեհ օդանավակայան տանող ավտոճանապարհին գտնվող կահույքի արտադրամասում/տեսաշար/

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9 -11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդի խաչմերուկից դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան տանող ճանապարհահատվածի հարեւանությամբ գտնվող տներից մեկի հարեւանությամբ գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկով, տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «Բիս» 1 աստիճան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջների եւ քաղաքացիների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանվեց Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում առաջացած խոշոր հրդեհի տարածումը, որից հետո հրդեհը մեկուսացվեց եւ մարվեց ամբողջովին: Այրվել է մեծ քանակի փայտյա ապրանքներ, տանիքը, եւ այլ իրեր: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Ժամանել են նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվ են ժամանել նաեւ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, համայնքային ոստիկանույթան տեսուչի գլխավորությամբ: Հրդեհի վայր են ժամանել նաեւ ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության եւ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Թիվ 1, թիվ 4, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջները ծխի դեմ պայքարելու համար օգտագործեցին շնչառական ապարատներ, քանի որ կրակի հետեւանքով ծուխը ավելի վտանգավոր էր դարձնում հրշեջների աշխատանքը: Գազպրոմ ընկերության ներկայացուցիչները նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am