Փաշինյանի արցախյան հետքայլը Ստրասբուրգից

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին Մոսկվայում, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար:

Այսպիսով, հայ-ադրբեջանական հաջորդ բանակցություններն անց են կացվելու ռուսական հովանու ներքո: Իսկ մինչ այդ արցախյան թեման այսօր արծարծվել է ԵԽԽՎ ամբիոնից, որտեղ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուղերձներ հղեց ադրբեջանական կողմին և միջազգային հանրությանը:

ԵԽԽՎ-ում իր ելույթում Փաշինյանը «չափազանց կարևոր» որակեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարողացել են «բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել», ապա հավելեց, որ համոզված է, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար, կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որպեսզի հանրություններին պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի:

Փաշինյանը կարծես «գործնական» քայլերից, այն քայլերից, որոնք ակնկալում է Բաքուն իրենից՝ անցում է կատարում «խաղաղության օրակարգի», այսպես ասած՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու երկար ու ձիգ գործընթացին: Սա ստատուս-քվոն ձգելու քաղաքականություն է:

Իհարկե, ԵԽԽՎ-ի ելույթով, Փաշինյանը նաև որոշակիորեն խաղաղության պատրաստ առաջնորդի դերով է հանդես գալիս, սակայն նրա ելույթի ենթատեքստում կարմիր թելի նման անցնում է՝ Ադրբեջանի ապակառուցողական լինելը, փոխզիջումների պատրաստ չլինելը ցույց տալու եվրոպացի գործընկերներին, ինչը նշանակում է՝ «ինձանից քայլ չսպասեք»:

Փաշինյանը վերահաստատեց կրկին՝ ԼՂ-ի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: «Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձն ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք: Սիրելի ներկաներ՝ պատահական չէ, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնը ես անվանեցի խաղաղության ամբիոն: Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինի երկխոսությանը, սադրանքը պետք է փոխարինի կառուցողական աշխատանքին: Բայց, ցավոք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաև պատերազմներ հրահրելու համար», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Այս առումով չեմ կարող չնկատել, որ ԼՂ-ի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016թ. հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց այնուամենայնիվ այդ քննարկումների և փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե՛ Հայաստանի, թե՛ ԼՂ-ի, թե՛ Ադրբեջանի համար: Այսօր էլ, ցավոք, ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցներն աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը...»:

Նա ընդգծեց հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը, սակայն միևնույն ժամանակ շեշտեց, որ ասվածն ամենևին չի նշանակում, թե ԵԽ-ն Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի: Ապա Փաշինյանը կոչ արեց Եվրոպայի խորհրդին աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ «Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին: ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում ԼՂ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար: Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցումներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն: Բայց խոսքը ԵԽԽՎ անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը, և այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ. աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է Ղարաբաղի քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, ԵԽԽՎ-ն կառաջնորդվի հենց այս արժեքներով», նշեց Փաշինյանը։
Հայ-ադրբեջանական առաջիկա բանակցություններից առաջ, այսպիսով, Փաշինյանը եվրոպական բարձր ամբիոնն օգտագործեց կրկին Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձնելու, հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսությանը նպաստելու, ինչպես նաև Արցախի՝ որպես գործոն ԵԽ-ի կողմից ընդունվելու մասին հորդորներով:

Ի դեպ, Ստրասբուրգում Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում պետք է աշխատեն նաև մարդու իրավունքների կոմիտեի մոնիթորինգային խմբեր: Մասնավորապես, անդրադառնալով մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ «գորշ գոտիներ» այցելելու անհնարինությանը, Թ.Յագլանդն ասաց, որ եվրոպական մոնիթորինգի մարմինները և մարդու իրավունքների ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան աշխատելու նաև նման տարածքներում, և որ դրա անհնարինությունը անթույլատրելի է:

Սա, անշուշտ, դրական դիրքորոշում է ԵԽ-ի կողմից՝ Արցախի հարցում, եթե հնարավոր լինի կյանքի կոչել: Սպասենք Բաքվի արձագանքին:

Թամար Բագրատունի

դիտվել է 2698 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am