«Մեր զինված ուժերը լիովին կատարեցին առաջադրանքը». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սիրիայում Ռուսաստանի նպատակը երկրի պետականության ամրապնդումն էր, հայտնում է Gazeta-ն: Նրա խոսքով, միգրանտների խնդրի լուծման համար նախ եւ առաջ անհրաժեշտ էր վերականգնել Սիրիայի պետականությունը, որպեսզի մարդիկ չհեռանան այնտեղից: «Այդ իմաստով մեր զինված ուժերը լիովին կատարեցին առաջադրանքը», — ասել է Պուտինը: Պուտինը նշել է, որ վերականգնվել են ինչպես իշխանական կառույցները, այնպես էլ Սիրիայի բանակը:
