«Սպայկան» լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ ազատ է մտնել շուկա . Գեղամ Գեւորգյան (video)

««Սպայկա» ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ ազատ է եւ կարող է մտնել շուկա։ Տնտեսությունը մի ընկերությունից չպետք է կախված լինի : Նույնիսկ մեր ռազմավարության մեջ գրված է, որ մենք պետք է ստեղծենք առնվազն 4 նման լոգիստիկ կենտրոններ եւ գյուղատնտեսական բորսա, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել թե՛ խաղացողներին, թե՛ շուկաները, որը նմանատիպ դեպքերից մեզ հետ կպահի, որովհետեւ միայն «Սպայկան» չէ, կարող է շուկաները փակվեն, կարող են այլ հանգամանքներով ընկերությունները չցանկանան աշխատել, չի կարող տնտեսությունը կախված լինեն մեկից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ խոսելով «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորումից հետո մթերման դադարեցման հնարավորության մասին։
«Մենք ոչ միայն «Սպայկայի», այլ բոլոր մթերողների ու արտահանողների հետ ենք հանդիպում, աշխատանքներ տանում։ Այս պահին դեռեւես լուրջ անհանգստացնող բան չկա, քանի որ «Սպայկան» իր հայտարարության մեջ ասում է՝ ոչ թե չեն մթերի, այլ որ եթե ֆինանսական միջոցների խնդիր լինի։ Մենք բոլոր մթերողներին ֆինանսական միջոցներ ենք տրամադրում, բոլորին անխտիր, որպեսզի գնան պայմանագիր կնքեն, բայց հիմա չգիտենք, թե գյուղացիները ինչու չեն կնքում։ Մենք այս պահին ունենք լուրջ ֆինանսական ռեսուրսներ եւ բոլորին կարող ենք տալ։ Այսինքն՝ ցանկացած մթերող գնում է բանկ, ֆինանսական կառույց եւ վերցնում է այդ ֆինանսական ռեսուրսը»,-հարցին,թե «Սպայկան» դադարեցնում է մթերումները,պատասխանեց Գրիգորյանը:
Գեղամ Գեւորգյանը նշեց, որ իրեն տեղեկություններ են հասնում, որ գյուղացիները պայմանագիր չեն կնքում. «Ինձ մթերողներն ասում են, որ գյուղացիները խուսափում են պայմանագիր կնքել։ Պայմաններն ավելի շահավետ են, քան անցյալ տարի։ «Սպայկայի» հետ գործընթացից դեռ որեւէ գյուղացու վրա անդրադարձ չի եղել։ Ֆինանսական ռեսուրսն եք ասում, նորից ասում եմ, ֆինանսական ռեսուրսներ տրամադրել ենք բոլորի համար։ Պետք էր դիվերսիֆիկացնել, լոգիստիկ կենտրոնի համար փող ենք բերել, մեծ բորսայի համար փող ենք բերել։ Մի օրում այդ ամեն ինչը չէինք կարող սարքել, մեզ մի տարի ժամանակ պետք է»։

դիտվել է 404 անգամ
Լրահոս
Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն «Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video) Զինծառայող է վիրավորվել Էրդողանի և Ալիևի մեջ մեծ կռիվ է սկսվել․ քաղաքագետ (video) Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը․ Էրդողանի գլխավոր խորհրդական #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Փաշինյանը մեծ փողեր է դուրս գրում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am