Հոսպիտալում արձանագրվել է մահվան մեկ դեպք
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով հոսպիտալային օղակում արձանագրվել է մահվան մեկ դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: «Ամբողջ գործողության ընթացքում ընդհանուր վիրավորների թիվը 121 է եղել: 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 10-ը` ծանր հիվանդներ են: Մնացածները թեթև բեկորային վնասվածքներ են ստացել, կապաք ինվեն առաջիկայում: Քիչ առաջ պաշտպանության բանակից նորից վիրավոր ընդունեցինք»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է նա: Նրա տեղեկացմամբ` ՀՀ ՊՆ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահին բուժում է անցնում 32 վիրավոր:
