Կենտրոնական զինվորական հոսպիտալում այս պահին բուժում է ստանում Ղարաբաղում վիրավորված 32 զինծառայող
ՀՀ Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հիմա բուժում է ստանում 32 վիրավոր: Այս մասին ապրիլի 7-ին հայտնեց ՀՀ ՊՆ բժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:Ինչպես ասաց՝ Լեռնային Ղարաբաղից Երեւան է տեղափոխվել եւս մեկ զինծառայող, որը վիրավորվել է կրծքավանդակի մասում: «Վստահ եմ, որ 1-2 օրում մենք կկարողանանք հաջողությունների հասնել նաեւ նրա բուժման հարցում: Ռազմա-բժշկական ծառայությունը ամբողջովին կկատարի իր առաջ դրված խնդիրները»,- շեշտեց նա:
