Շենավանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը բացահայտվել է. մեկ անձ ձերբակալվել է

Մարտի 23-ի երեկոյան «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Շեանվան գյուղում ապրող երեք տղամարդ։ Երկուսի վնասվածքը գլխին էր, մյուսինը՝ ձեռքին։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին, որ տղամարդիկ հրազենային վնասվածքները ստացել են Շենավան գյուղի տարածքում, ավելի հստակ՝ Շենավանից Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 5.45 մմ տրամաչափի 4 և 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ, որոնք առգրավվեցին։ Նշանակվեց դատաձգաբանական փորձաքննություն։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի մասնակիցների շրջանակը։ Շենավանցի և Վանաձորցի մի խումբ տղամարդկանց պարզաբանումները վերածվել էին ծեծկռտուքի և հանգուցալուծվել կրակոցներով։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Սպիտակի ոստիկանները հայտնաբերեցին ու նախաքննական մարմնին հարցաքննության ներկայացրին մի խումբ անձանց, որոնք, ըստ տեղեկությունների՝ դեպքի հետ առնչվում էին։ Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը։

Խոսքը Վանաձորի բնակիչ Ա. Կարապետյանի մասին է։ 43-ամյա Կարապետյանին ոստիկանները հայտնաբերեցին Վանաձորի Չուխաջյան փողոցի տներից մեկում և կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվել։

Կատարվածի բոլոր հանգամանքները, յուրաքանչյուրի դերակատարումը և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։

դիտվել է 242 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել Մակրոնը դեմ է Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կալանավորումից առաջ Թևանյանը բացահայտել է՝ինչ սարսափելի բախումների կիզակետում է հայտնվելու Հայաստանը (video) #ՀԻՄԱ․ «Նիկո՛լ, դու ար*ունահեղություն ես ուզում․․․ հերի՛ք է․․․ »․ Անաստաս Իսրայելյան (video) Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է «Նրանք պետք է լքեն ռազմաբազաները». Մոհսեն Ռեզայի «Ինչու՞ հենց հիմա Փաշինյանն ընկավ հիստերիայի մեջ» (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը չի պարունակում պայման, ըստ որի Իսրայելը պետք է լքի Հարավային Լիբանանը. Վենս Հայտնի է Ռաֆինյայի հնարավոր վաճառքի հարցում Բարսելոնայի դիրքորոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am