Դժբախտ դեպք Վանաձորում. 19-ամյա ուսանողուհին մահացել է «ԳԱԶել»-ի մեջ
Վանաձորում այսօր՝ապրիլի 7-ին, դժբախտ պատահար է գրանցվել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 15-ի սահմաններում Վանաձորի երթուղային «ԳԱԶել»-ներից մեկում երիտասարդ աղջիկ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել թիվ 8 երթուղայինի մեջ: Մեր տեղեկություններով աղջկա ինքնազգացողությունը վատացել է, վարորդը անմիջապես կանգնեցրել է մեքենան, գրկել աղջկան ու դուրս հանել մեքենայից, ու քաղաքացիների հետ միասին փորձել օգնություն ցուցաբերել: Մինչ շտապօգնության ժամանումը աղջկան քաղաքացիները արհեստական շնչառություն են տվել, փորձել են փրկել կյանքը: Ժամանած շտապօգնության բրիգադը, ցավոք, աղջկա կյանքը փրկել չի կարողացել՝ արձանագրվել է կենսաբանական մահ: Մահացածը 19 տարեկան էր՝ ուսանողուհի:
