Գագիկ Հարությունյանի սուրբ գործը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը և հայտարարել, որ այսօր  պատմական շանս ունենք Հայաստանում ունենալ անկախ դատական համակարգ: «Այսօր մենք, ըստ էության, չունենք որևէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսին, այդ հաղթանակին խոչընդոտելու, արգելակելու համար, և ես հույս ունեմ, որ այսօրվա այս շանսը կօգտագործվի: Այլ բան է, թե ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր կնպաստեն այդ շանսի իրացմանը, ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր կխանգարեն այդ շանսի իրացմանը: Եթե պարզվի, որ խանգարողներ չկան, մենք այդ նպատակին կհասնենք շատ արագ, արդյունավետ, իսկ եթե կպարզվի, որ խանգարողներ կան, մենք ստիպված պիտի լինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն նոր անկախ դատական համակարգի հարցը»,- հայտարարել է Փաշինյանը: Նա նաև ասել է, թե Հայաստանի այժմյան կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ ընդհանրապես միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը:

Փաշինյանի հեռանալուց հետո ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունը ևս համոզմունք է հայտնել, որ այսօր, կա հնարավորություն՝ ունենալ անկախ դատական իշխանություն
Հարցին՝ նախկինում իշխանությո՞ւնն էր խանգարում անկախ դատական համակարգ ունենալուն, Գագիկ Հարությունյանը պատասխանել է. «Հարցը վերաբերում է ընդհանրապես համակարգին, դրա գործունեության հիմքերին ու նախադրյալներին: Խանգարում էր այն, որ չկար այդ համակարգը, չկային այդ նախադրյալները, խանգարում էին նաև սուբյեկտիվ միջամտությունները»: Ըստ Գագիկ Հարությունյանի՝ արդարադատության անկախության երաշխիքներն առնվազն չորսը պետք է լինեն՝ ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ, նյութական և սոցիալական: «Խորապես համոզված եմ, որ այդ երաշխիքները դեռևս այսօր էլ անբավարար են, և մեր գործունեությունն ուղղված է այդ երաշխիքների ստեղծմանը: Եթե ստեղծում եք այդ օբյեկտիվ երաշխիքը, սուբյեկտիվ միջամտությունը նվազագույնի է հասցվում»,- նշել է ԲԴԽ նախագահը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը այն բացառիկ կադրերից է, որի կենսագրությունն ուղիղ համեմատական է անկախ Հայաստանի դատական համակարգի պատմությանը։

Նա երկար տարիներ եղել է Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահը։ Նրա նախագահությամբ լեգիտմիացվել են ՍԴ-ում վիճարկված բոլոր կեղծված ընտրությունները։ Ով, ով, բայց Գագիկ Հարությունյանը լավ գիտի, թե ինչ ասել է ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ անկախություն դատական համակարգում։ Գիտի, նաև այդ պատճառով է պնդում, թե անկախ դատական համակարգի երաշխիքներն այսօր էլ անբավարար են։ Գիտի, բայց չի ուզում կամ էլ չի կարողանում ասել ամենակարևորը՝  անկախ դատական համակարգ ունենալու ճանպարհային քարտեզը։
Ճակատագրի բերումով, հենց այն պահին, երբ Գագիկ Հարությունյանը ԶԼՄ-ներին մեկնաբանություն էր տալիս անկախ դատական համակարգի մասին, դատական մեկ այլ դահլիճում լսվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքը՝ ընդդեմ կալանքի երկարացման։ Վճիռն հրապարկվելու 1 օր անց, բայց Հայաստանում այս պահին չկա մի մարդ, ում համար կանխատեսելի չէ այդ վճռի ելքը։ Ճիշտ այնպես, ինչպես հին ու բարի ժամանակներում, երբ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ ՍԴ-ում վիճարկվում էին Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելու արդյուքնները։ Նույն Գագիկ Հարությունյանը ժամանակին օրինական շտամպ դրեց Մարտի 1-ի իրադարձություների վրա՝ վավերացնելով 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյուքները։
Ըստ Գագիկ Հարությունյանի՝ հեռախոսային արդարադատությունը շատ պրիմիտիվ մոտեցում է։ Բայց համաձայնեք՝  նունքան պրիմիտիվ է ասել, թե չկան անկախ դատական համակարգ ունենալու երաշխիքներ, երբ այդ երաշխքիների ստեղծումը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, հենց իր՝ Գագիկ Հարությունյանի սուրբ գործը պիտի լիներ։

Հայկ Դավթյան

դիտվել է 1119 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am