Հների ու նորերի Սպայկան

«Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները խորհրդանշական են հին ու նոր համակարգերի բախման և հատման կետերի բնութագրման տեսանկյունից:

Այս ընկերության հետ Հայաստանի ներկա իշխանությունը խնդիրներն ունի` սա փաստ է: Ցանկացած քաղաքական հեղափոխությունից հետո իշխանությունը անպայմանորեն դնում է կապիտալի վերաբաշխման խնդիր` սա ևս դասագրքային օրինաչափություն է: Ոչ միայն հեղափոխության, այլ անգամ սովորական անցնցում իշխանափոխության ժամանակ ևս, ինչպես ցույց է տվել տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի փորձը, բիզնես դաշտում եղել են տեղաշարժեր: Շահութաբեր շուկաներում միշտ հայտնվել են նոր, որպես կանոն օրվա իշխանության համար ավելի վստահելի խաղացողներ, կամ էլ ժամանակի ընթացքում նախկինները դարձել են յուրայիններ նաև նորերի համար: Սա ինչ-որ տեղ բնական գործընթաց է, որովհետև առանց տնտեսական միջոցների որևէ քաղաքական իշխանություն չի կարող լիարժեք լինել: Իշխանությունները սովորաբար բիզնես դաշտը վերահսկելու կամ տնտեսական լծակներին տիրապետելու համար սահմանում են խաղի կանոններ և, որպես կանոն, տնտեսության զարգացման արդյունավետությունը առավելապես կախված է լինում այդ կանոնների խելամտությունից:

Նախկին իշխանությունները առաջնորդվում էին ամեն ինչի և ամեն մեկի գործում 50/50 «փայ մտնելու» հայտնի բանաձևով: Հենց այս սկզբունքի շրջանակում էլ, գյուղմթերքի արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը, ինչպես հայտնի է, ժամանակին անցավ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի մերձավորների տիրապետության տակ: Թերևս, հասկանալով, որ հեղափոխությունից հետո իրենց տնտեսական կայսրության փլուզումն անխուսափելի էր, նախկին տերերը, hayeli.am-ի ունեցած տեղեկություններով, անցած ամիսներին դուրս են եկել այս բիզնեսից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանի մերձավորները «Սպայկա»-ի իրենց մասնաբաժնի դիմաց ստացել են մոտ 5 մլն դոլար: Այս մասին, անշուշտ, քաջատեղյակ են նաև իշխանությունները: «Սպայկա»-ի դեմ հարուցված գործի շրջանակում ընկերությանն առաջադրվել է 7 մլրդ դրամ հարկային և մաքսային վճարումների պահանջ: Առաջադրված մեղադրանքի համար ընկերության տնօրենը կալանքի է վերցվել, թեպետ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ դեռ չկա:

Հետաքրքիր է` ինչ է ակնկալում ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանից դատարանը` այն, որ նա առանց դատավճռի ընդունի մեղադրանքն ու միանգամից վճարի 7 մլրդ դրա՞մը, թե՞ որ նա ցուցմունքներ տա նախկին տերերի դեմ` նրանց արած անօրինականությունների վերաբերյալ: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ որևէ գործարար առանց դատավճռի 7 մլրդ բյուջեին չի տա, մնում է երկրորդ տարբերակը` գործ տալ նախկինների դեմ:

Սա դեռ իր հերթին, բայց ամենամտահոգիչը «Սպայկա» ընկերության կողմից մթերումների դադարեցումն է, որից ավելի շատ տուժելու են ՀՀ 9 մարզերի 80 համայնքների գյուղացիները, ովքեր ընկերության հետ մթերման պայմանագիր են կնքել: Իշխանությունը պիտի հասկանա, որ ձեռնաշղթա հագցնելը հարցի լուծում չէ, առավել ևս խաղի կանոն չէ: Մինչև մթերման սեզոնի սկիզբ, պետությունը պարտավոր է լուծում տալ խնդրին, որպեսզի սեփականատերերի և քաղաքական իրավիճակի փոփոխությունից շուկան, գյուղացին ու բնակչությունը չտուժեն:

Հայկ Դավթյան

դիտվել է 2813 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am