Բախումներ`քրդերի և ասորիների միջև
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հարող Քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժեր»-ի (YPG) եւ ասորիների զինված ուժերի միջև Սիրիայի Ղամիշլի քաղաքում ծանր բախումներ են տեղի ունեցել:
Հունվարի 12-ին ասորական ուժերի հաստատած անցակետերի դեմ քրդական YPG կազմակերպության ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 9 մարդ, հաղորդում է Al Jazeera արաբական հեռուստաընկերությունը:
Շվեդիայում հաստատված ասորական ֆեդերացիայի նախագահ Աֆրամ Յակոբը հայտարարել է, որ Ղամիշլին վերահսկվում ասորիների կողմից, և երբ ասորիները փորձել են անցակետեր հաստատել տարածքում, քրդերը կրակել են ասորիների ուղղությամբ, և բախման ընթացքում սպանվել է 8 քուրդ և մեկ ասորի: Ըստ լրատու ցանցի՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի միության անվան տակ գործող քրդական YPG աշխարազորայինների ներկայացուցիչ Կուրոս Թաջը հաստատել է լուրը՝ խոսելով միայն 2 ասորի զինյալի սպանության ու մի անզեն քաղաքացու վիրավորման մասին, չպարզեցնելով քրդական կողմի կորուստերը: Նա հավելել է, որ քաղաքացիները դժգոհ են անցակետերից: Նույն աղբյուրի համաձայն՝ լարվածությունը տարածաշրջանում սաստկացել է, երբ դեկտեմբորի 30-ին, տոնական առիթով քաղաքի մի ճաշարանում հավաքված քրիստոնյա ասորիները մահապարտի մի հարձակման թիրախ հանդիսացան: «Իսլամական պետությանը» վերագրվող պայթունի հետևանքով 18 ասորի էր զոհվել: «Հայաստան» լրատու ցանցումգտնում են, որ միջհամայնքային լարվածությունները հյուսիսային Սիրիայում կարող են մեծապես ծառայել Թուրքիայի տարածաշրջանային ծավալապաշտական ծրագրերին: