«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ դեռեւս 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի (ում որդիներից մեկը «նոր» Հայաստանում դարձավ պատգամավոր, մյուսը՝ վարչապետի օգնական) բնակարանի մոտ գործարարների հերթեր էին գոյանում: Զ. Սարգսյանն էլ հաջողությամբ եւ «ոչ գեղեցիկ աչքերի համար» միջնորդում էր այդ անձանց պաշտոնների նշանակման եւ քաղաքում «յուղոտ» հողակտորների տեր դառնալու հարցերով:
Նկատենք, որ ըստ կենսաթոշակային վարչության այն ժամանակվա աշխատողների՝ Զ. Սարգսյանը տարիներ առաջ թոշակառուների թոշակների հաշվին Կրասնոսելսկից տեղափոխվել է Երեւան եւ այստեղ դղյակ կառուցել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վազգեն Խաչիկյանը՝ Սարգսյանի համեմատ «սուրբ» է, համարյա «հրեշտակ»:
Ի դեպ, ասում են, որ վերոհիշյալ խոսակցությունները հասել են նաեւ վարչապետի ականջին, բայց՝ միայն այդքանը»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը