«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միգուցե փորձի առաջադրվել 2020 թվականին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում: Ըստ նույն աղբյուրների` այդ խոսակցություններին տեղյակ են Արցախում ու, կարծես թե, դեմ չեն, որ Ռ. Քոչարյանը իր թեկնածությունն առաջադրի: Նշվում է նաեւ, որ նախագահ ընտրվելու դեպքում ՀՀ իշխանությունները կարող են կանգնել իրավական կազուսի առաջ, քանի որ Արցախի նախագահն անձեռնմխելի է, եւ այդ դեպքում քննարկվելու է՝ կարող է արդյոք նա ՀՀ-ում կալանքի տակ պահվել, թե, այնուամենայնիվ, ստիպված են լինելու ազատել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, ով ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը: «Ես առաջին անգամ եմ լսում նման տեղեկություն»,- եզրափակեց Վ. Սողոմոնյանը»:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը