«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ կալանավորվել է «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը, ինչին հաջորդեց ընկերության աշխատակիցների բուռն արձագանքը՝ ընդհուպ մինչեւ ճանապարհ փակելով:
«Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, «Սպայկայում» ստուգումներն ընթանում էին մոտ մեկ տարի, իսկ Ղազարյանին ազատությունից զրկելու մասին քաղաքական որոշումը կայացվել էր դեռեւս օգոստոսին, սակայն բերքահավաքի եւ մթերումների շուրջ ընթացող սկանդալներից ու պայթյունավտանգ իրավիճակից խուսափելու համար իշխանությունները կալանավորման թեման միառժամանակ թողել էին «հետոյին»:
Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց, որ վարչապետը մի քանի օր առաջ Դավիթ Ղազարյանի հետ մասնակցի «Սպայկայի» նոր պանրի գործարանի բացմանը»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը