Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցով ծրագիր է առաջարկել՝ գաղտնի պահելու պայմանով. գաղտնազերծում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է անդրադառնում արցախյան հակամարտության կարգավորման հարցում հայտնի «մադրիդյան սկզբունքներին» եւ ընդգծում դրանք պարզաբանելու հարցը: Նման հայտարարությամբ նա առաջին անգամ հանդես էր եկել Ստեփանակերտում Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, իսկ ապրիլի 7-ին այդ մասին կրկին նշեց արդեն Երկրապահ կամավորականների միության արտահերթ համագումարում ելույթ ունենալիս:

«Անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ի՞նչ կարող են նշանակել «մադրիդյան սկզբունքներ գործնականում, ի՞նչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այդ սկզբունքների շրջանակում ընթացող բանակցությունները: Եվ ուզում եմ ասել, որ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել, եւ միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք՝ որքանով են ընդունելի եւ որքանով են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, եւ, ընդհանրապես, ընդունելի են, թե ընդունելի չեն»:

Նշենք, որ «մադրիդյան սկզբունքները» Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկվել են 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում, իսկ թարմացված տարբերակի մի մասն էլ հրապարակվել է 2009 թվականի հուլիսի 10-ին: Հիմնական սկզբունքների մեջ է մտնում, օրինակ, նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնումն Ադրբեջանին, ներքին տեղահանված փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքը, միջանկյալ կարգավիճակ եւ այլն:

Սակայն շատ հետաքրքիր գործընթացներ են եղել մինչ «մադրիդյան» սկզբունքների հրապարակումը: Խոսքը վերաբերում է հատկապես այդ սկզբունքների շուրջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, դիրքորոշումներին եւ «Վիկիլիքսի» գաղտնազերծմանը:

Նախ՝ գաղտնիք չէ, որ ՀՀ առաջին նախագահը մշտապես բացասաբար է արտահայտվել «մադրիդյան սկզբունքների» մասին եւ երբեք չի թաքցրել այդ մասին:

Եվ հետաքրքիր է, որ շատ դեպքերում առաջին նախագահի խոսքերն այլ բան են ասում, գաղտնազերծված փաստաթղթերը՝ այլ: Նախ՝ նշենք, որ 2017 թվականի մարտի 22-ին հարցազրույց տալով «Օրակարգից դուրս» հաղորդաշարին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ ծրագիր նա չի առաջարկել:

«Բոլոր առաջարկները, որ մինչեւ հիմա հնչել են, եղել են ոչ թե մեր առաջարկները կամ Ադրբեջանի կամ Ղարաբաղի, այլ միջազգային այդ կառույցների առաջարկները մեզ՝ հակամարտող կողմերին: Հարցը կոնկրետ է դրված, կա մի կարգավորման պլան՝ այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» հիման վրա, որն արդեն բանակցվում է՝ 2007-ից սկսած»,- ասել է առաջին նախագահը, իսկ դեռեւս 2007 թվականի վերջերին, երբ նա ակտիվացել էր եւ վերադարձել քաղաքականություն, առիթը բաց չէր թողնում քննադատելու այդ սկզբունքները:

Եվ ահա, «Վիկիլիքսի» հոդվածը, որը հրապարակվել է 2007 թվականի հոկտեմբեր 17-ին, պատմում է այն մասին, թե ինչպես առաջին նախագահը Մինսկի խմբի բանակցող Մեթյու Բրայզային փորձել էր փոխանցել իր դիտարկումները, սակայն գաղտնիությունը պահելու պայմանով:

«Նկատի ունենալով նախագահ Քոչարյանի առաջիկա հեռանալը պաշտոնից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է փաստաթուղթ կազմեն՝ ֆիքսելու բանակցությունների վիճակը: Նա չցանկացավ, որ սա արձանագրվի որպես իր գաղափար, սակայն հույս ուներ, որ Բրայզան սա մյուս համանախագահներին կներկայացնի որպես իր սեփական նախաձեռնություն»,- ասվում է հոդվածում:

Հոդվածում նշվում է, թե առաջին նախագահը նշել է, որ պետք է լինի որեւէ ֆորմալ փաստաթուղթ, որը կարձանագրեր, թե ինչի էր հաջողվել հասնել ԼՂ բանակցություններում: «Նա գտնում էր, որ Մինսկի խմբի համանախագահների համար դա անելու լավագույն ճանապարհը գուցե այն էր, որ կազմեր ֆորմալ փաստաթուղթ, որը երկու կողմերին կառաջարկեր արդեն իսկ արդյունավետորեն համաձայնեցված, բոլոր տարրերը ընդգրկող լուծման ծրագիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 724 անգամ
Լրահոս
WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն, այլ դեպի խոցելիություն. Արա Այվազյան «Մեր հասարակությունը Ֆրոյդի ստեղծած կոմֆորտ զոնայի մեջ է, նիկոլիզմն աղանդ է»․ Նաիրա Զոհրաբյան «Երբ փոխնախագահ Դի Վենսին խնդրում էինք՝ Վեհափառին այցելի, պատասխանն էր այն, որ ՀՀ կառավարությունը չի ուզում, որ ինքը Վեհափառի հետ հանդիպում ունենա»․ Հարութ Սասունյան Իրանը չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ․ Արաղչի Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է պատերազմն ավարտել մինչև ամառ. Զելենսկի Արեգակնային ակտիվության ամենահուժկու ալիքներից մեկն անակնկալ ավարտվել է Ուկրաինան շարժվում է դեպի դժոխք. Մարգարիտա Սիմոնյան Ուկրաինա զորքեր ուղարկելը կնշանակի հակամարտել Ռուսաստանի հետ. Վիկտոր Օրբան Հղի կինն ահազանգել է, որ տան անվանափոխության համար մայրն ու եղբայրը հափշտակել են 200 հազար դոլար Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ պատարագների ժամանակացույցը Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատար ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է պատերազմն ավարտել մինչև ամառ. Զելենսկի Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայան կառուցել ԱՄՆ-ը մոդուլային ռեակտորի մասին հեքիաթ է հորինել, որպեսզի մենք փակենք մեր ԱԷԿ-ը․ ՀՀ նախկին վարչապետ Պեսկովը հերքել է Զելենսկու խոսքերը Նախ ապաշխարիր, հետո Վենսին նամակ գրիր Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի են ենթարկել պայմանագրային զինծառայողի «Աննա Հակոբյանի հերթական սուտը». Արա Վարդանյան (video) Եթե ՀԷՑ-ը Փաշինյանի ձեռը լինի, հաստատ կթանկացնի հոսանքը․ Սյունիքի բնակիչ (video) Կանադան հյուպատոսություն է բացում Գրենլանդիայում Հայաստանը «գլխացավանք» է, որից ուզում են շտապ ազատվել․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am