Մոսկվան մտնում է արցախյան խաղի մեջ. «Հրավեր» կա երկու կողմից

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Այս մասին օրերս հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մոտ ապագայում (արդեն պայմանավորվել ենք), կհայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների և համանախագահների մակարդակով հանդիպման մասին: Կարծում եմ, Սերգեյ Վիկտորովիչը (Լավրով-խմբ.) նույնպես կմասնակցի», - ասել է նա: Նա մատնանշել է հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: «Ընդհանուր ըմբռնումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ տեղաշարժեր են պետք, այլ կերպ արդեն անհնար է», - ասել է նա: Ըստ Մամեդյարովի՝ օրեր առաջ Մոսկվայում (ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից) իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նա քննարկել է ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Վիեննայում վերջերս կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիևը շտապ կարգով զրուցել էին ՌԴ նախագահի Պուտինի հետ, կարելի է ենթադրել, որ նախապատրաստվում է ռուսական հովանու ներքո նոր հանդիպում, ըստ էության՝ բովանդակային բանակցություններ:

Ըստ ամենայնի՝ Հայաստանն ու Ադրբեջանը ամենևին էլ դեմ չեն նման զարգացումներին: Ռուսական հովանու տակ կողմերը կարծում են, որ պրոցեսը ավելի վերահսկելի է: Բայց արդյոք անվտա՞նգ է հայկական կողմի համար...

Այս փուլում Փաշինյանն իր հերթին է իր դիրքորոշումն առաջ տանում, Ալիևն էլ՝ իր հերթին: Ադրբեջանը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց կշարունակի իր ռազմական հզորության մեծացումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Ինտերֆաքս-Ազերբայջանի» փոխանցմամբ՝ նա ասել է նաև. «Մենք փորձում ենք հակամարտությունը կարգավորել քաղաքական-դիվանագիտական և խաղաղ ճանապարհով: Բայց դրա հետ մեկտեղ, մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը: Այս ուղղությամբ այսուհետև ևս կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը»: Ալիևը հարկ է համարել հիշեցնել՝ «Ադրբեջանն այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ աշխատանքները կատարում է: Ռազմական և տնտեսական ներուժը, բնականաբար, մեր երկիրն ամրապնդում է: Մենք այսուհետև ևս կշարունակենք այս ուղղությամբ մեր հետևողական քաղաքականությունը»,- հավելել է նա: Ալիևը նշել է, որ 2016թ. ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի հետ ապրիլյան ռազմական բախումները ցույց տվեցին, որ «Ադրբեջանը կարող է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով»: «Մեր հիմնական նպատակն է հակամարտության կարգավորումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևի ոճը նույնն է. 2016թ. ապրիլյան պատերազմից հետո նա իրեն ավելի ազատ է զգում՝ նոր սպառնալիքներ հնչեցնելու տեսանկյունից: Նրան այլևս ոչ ոք չի մեղադրում ապրիլյան պատերազմի համար:

Հիմա էլ ռուսական հովանու ներքո նոր բանակցություններ կընթանան: «Հրավերը» Մոսկվան, այսպես ասած՝ ստացել է երկու կողմից էլ: Մնում է սպասել «արդյունքների»:

Թամար Բագրատունի

դիտվել է 6117 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am