Նոր ուղերձներ Ալիևին՝ Երևանից. Oղակը սեղմվում է

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումը կայացավ: Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հարցին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ՝ ԱՄՆ-ում արած հայտարարությունից հետո Ադրբեջանը մեկնաբանում է, թե Հայաստանը պատերազմ է ուզում, պատասխանեց. «Մենք ասում ենք՝ մեզ մի՛ վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցողը չենք: Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական և առավել ևս ապակառուցողական բան չկա: Բնականաբար, եթե որևէ մեկը պատերազմ սկսեց, որևէ մեկը մտածո՞ւմ է, որ Հայաստանը հանձնվելո՞ւ է: Իհարկե՝ ոչ: Եթե պատերազմ սկսվում է, մենք ասում ենք՝ մենք թիվ մեկ ջատագովն եք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաղաղության օրակարգն առաջ քաշենք: Եթե մենք անընդհատ խաղաղության օրակարգից ենք խոսում, թող ոչ մեկ տպավորություն չստանա, թե պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք: Ինչքան պատերազմի սպառնալիքից մենք վախենալու բան ունենք, այնքան էլ Ադրբեջանն ունի: Եվ ընդհանրապես, տարածաշրջանն ունի վախենալու բան, բոլորն ունեն վախենալու բան, որովհետև մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն: Մեր պատերազմի նպատակը պատերազմը չի լինելու, մեր նպատակը խաղաղությունն է լինելու: Եվ դա մեր պատերազմը չի լինելու, և եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մենք պարտադրելու ենք խաղաղություն: Ամեն բանակցությունից առաջ կամ հետո պետք չէ անընդհատ խոսել պատերազմի մասին»:

Հետաքրքրական է նաև, որ այս դիրքորոշմամբ հանդերձ Փաշինյանն ակնարկեց, որ հայկական կողմը կարող է դիրքորոշումն ավելի ճկուն դարձնել՝ հանուն խաղաղության օրակարգն առաջ մղելու: Նա մանրամասնում է, որ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու պետությունների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ կողմերը հղում անելով Դուշանբեի պայմանավորվածություններին, պայմանավորվել են պահպանել և ուժեղացնել հրադադարի ռեժիմը: Բայց արդյոք Վիեննայի բանակցությունները տալի՞ս են երաշխիք, որ Ադրբեջանը չի փորձի հերթական անգամ գնալ ռազմական գործողությունների վերսկսման ճանապարհով: Փաշինյանը նշեց՝ դա է մեր քաղաքական պայմանավորվածությունը. «Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք այս քաղաքական պայմանավորվածությունը: Ո՛չ, էդպիսի հնարավորություն չկա: Բայց եթե որևէ մեկը դրժի, չի նշանակում, որ չենք պաշտպանվելու»:

Հաջորդ ուշագրավ միտքն այն է, որ Փաշինյանը հույս հայտնելով, թե Ադրբեջանն էլ չի դրժի այդ պայմանավորվածությունը, ասաց. «Որովհետև մենք շատ հստակ պայմանավորվել ենք, գրավոր արձանագրել ենք, որը արձանագրվել է Մինսկի խմբի համանախագահությամբ: Պայմանավորվածությունն է՝ ոչ միայն ուժ չկիրառել, այլևս ուժի կիրառման սպառնալիք չկիրառել: Մենք բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ուժի կիրառման սպառնալիքը որպես բանակցային գործոն փորձում է օգտագործել: Ասում ենք՝ եկեք չօգտագործենք դա, եթե շարունակեն օգտագործել, մենք էլ կօգտագործենք: Արդյունքում ի՞նչ կստացվի: Եկեք խաղաղության օրակարգը ձևավորենք և աշխատենք դրա շուրջ»:

Այդ պայմանավորվածությունների հուսալիությունն այդպես էլ որևէ կերպ չի հիմնավորվում. Ալիև՞ն է խոստացել, ինչպե՞ս համոզել: Եթե համոզել է, ինչու՞ են ամենշաբաթյա պարբերականությամբ Ադրբեջանից խոսում
«Խաղաղության օրակարգին նվիրվածությունը», «մարդասիրական քայլեր», Փաշինյանը բաց ասում է, որ պատրաստ է, կկարողանա երաշխավորել, որ մեր զորքերը որևէ քաղաքացիական անձի վրա չկրակեն, առավելևս՝ գյուղացիական աշխատանքներ իրականացնողների:

Փաշինյանը՝ «խաղաղության օրակարգի» վերաբերյալ հստակ ուղերձներ հղելուց հետո մեկ հանգամանք էլ շեշտեց արդեն ԵԿՄ 12-րդ համագումարում: Հայաստանի կառավարությունը, Հայաստանը Ղարաբաղի բանակցային փոփոխության հարց երբևէ չի դրել, Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց, ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով. «Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք ոչ մի վայրկյան կասկածի տակ չենք դնում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին։ Եվ բանակցային ողջ գործընթացի ընթացքում, թույլ տվեք ասել, Լեռնային Ղարաբաղը ներկա է եղել և դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականն, այլև՝ 1998 թվականից հետո։ 1998 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ, և այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ։ Հետևաբար, այսօր բանակցային գործընթացը պետ է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռևս 1990-ականների առաջին կեսին», - ասաց վարչապետը։

Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Ալիևը հետևողականորեն շարունակում է պնդել, թե՝ «կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափը անփոփոխ մնաց. բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ»:

Հայկական կողմի համար, իհարկե, շահեկան է խոսել բանակցային ֆորմատում՝ Արցախի վերականգնման հարցը: Բայց, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» Ալիևը կտապալի Արցախի մասնակցության պահանջի պատճառով, ինչն էլ ամբողջությամբ կասկածի տակ կդնի բանակցային գործընթացի շարունակականությունը: Իսկ այդ մթնոլորտը կանդրադառնա սահմանային իրավիճակի վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4023 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am