Միշտ պետք է պատրաստ լինենք հակահարձակման. Վահրամ Բաղդասարյան
Ազգային ժողովում անդրադառնալով Ադրբեջանի կողմից կրկին հրադադարի ռեժիմի խախտմանը՝ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց,որ մենք որևէ մեկ անգամ չենք վստահել թշնամուն, որովհետև նա անկանխատեսելի է, և ինչպիսի զինադադար էլ լինի, միշտ պետք է պատրաստ լինենք հակահարձակման: « Թեև այն նույն մասշտաբով երևույթներ չկան, ինչպիսին եղան ամսի մեկից հետո, բայց անհանգստություն գիշերը նկատվել է Թալիշի, Վարդենիսի շրջաններում: Եթե Հայաստանը 80-ականների զենքով կարողանում է հակառակորդին հակահարված տալ, ուրեմն հայ ոգին ավելի բարձր է, քան հակառակորդի զինանոցը: Դուք երբևէ լսե՞լ եք, որ մենք զենքի պատճառով որևէ տարածք զիջենք, կամ խնդիր ունենանք:Այսօրվա վկայությունն այն է, որ մենք կարողանում ենք մեր խնդիրները լուծել: Եթե անհրաժեշտություն լինի, մենք կհամալրենք»,- ասաց նա: Նա ասաց, որ հայկական կողմը պնդում է, որ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ:
