Gazeta.ru-ն` «Ռոստուրիզմ» գործակալության փոխնախագահ Ռոման Սկորիին հղումով հայտնում է,որ 2016 թվականին Թուրքիան ու Եգիպտոսը կշարունակեն փակ մնալ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար:
«Թուրքիան հաստատ փակ կմնա ռուս զբոսաշրջիկների համար: Ելնելով վերջերս Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձություններից` այդ երկիրը ևս փակ կլինի:Դեպի Եգիպտոս թռիչքների անվտանգության հարցն անհանգստացնում է ոչ միայն ռուսական կողմին, այլև` շատ այլ պետությունների:Օրինակ` Մեծ Բրիտանիան ու մի շարք այլ եվրոպական երկրներ չեն շտապում վերականգնել ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ։ Անվտանգությունը թիվ մեկ, ամենակարևոր հարցն է»,-ասել է «Ռոստուրիզմի» փոխնախագահը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանն արգելել է դեպի Եգիպտոս չվերթների իրականացումը, երբ հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում կործանվեց 224 մարդ տեղափոխող ռուսական ինքնաթիռը։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա 2 պետությունների հարաբերությունները վատացել են թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը