Մաքսատան տեսուչը, որին վարչապետը հրահանգեց ազատման դիմում գրել, երկու ամսվա աշխատող էր

Դրոշը մի ժամանակ շենքի վերեւում է փակցված եղել, հետո բերվել է աշխատասենյակ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց մաքսային ծառայության ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, որին մաքսակետ այցելության ժամանակ նկատողություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հրահանգել աշխատանքից ազատվելու դիմում գրել։

«Երբ վարչապետն այցելեց, անկյունում դրված էր դրոշը՝ ձողի վրա ամրացված, որը կեղտոտ վիճակում էր։ Դրոշը մի ժամանակ շենքի վերեւում է փակցված եղել, հետո բերվել է աշխատասենյակ։ Մեկ ամիս է երեւի, որ մաքսայինին հատկացրել են այս շենքը, նախկինում ոստիկանության բաժանմունքն էր այստեղ նստում։ Դրոշը մաքսայինինը չի եղել, ոստիկանության գույքն է եղել»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ 2 ամիս է, ինչ աշխատանքի է անցել մաքսային ծառայությունում։ Մեր հարցին, թե ինչու իրավիճակը չներկայացրեց վարչապետին, Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց կարճ. «Չկարողացա»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 9–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ դիտողություն էր արել ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանին նախ կեցվածքի համար, ապա այն պատճառով, որ սենյակում եռագույնը պատի տակ էր ընկած։

«Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւումդ, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա՝ չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանոց լինի՞»,-ասել էր Փաշինյանը:

դիտվել է 6756 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am