Ծառուկյանը չհանձնեց Զոհրաբյանին.168 ժամ

Այսօր Նորագավիթի մաքսատանը լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ազգային ժողովում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին.

«Այդ փաստաթղթերի պատճեններն իմ ձեռքի տակ են, տվել ա Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել ա ցուցակը, և այդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են: Հիմա էն մյուս մարդիկ, որ բողոքում են, հիմա եկեք այս… ամեն ինչն արձանագրեցինք, չէ՞, Հանրապետականի և «Բարգավաճի»… Առաջինը, երբ որ իմացա տենց բան, ես մտածեցի՝ լավ կազմակերպված պրովոկացիա ա հեղափոխության և կառավարության դեմ, և եթե այսքանից հետո՝ այդ ամեն ինչի տեղի ունեցածից հետո, բայց կա նաև հաջորդ երեսը, չէ՞, ժողովուրդ: Էդ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, լսում էր. Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի: Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀԿ-ի օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ ոչ:


Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները… եկեք սկսենք այս եզրույթից: Երկրորդը՝ այն պահվածքը, որ էս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում ա ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը (Նաիրա Զոհրաբյանը,- Ա.Վ.) դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը: Ես կարծում եմ՝ ոչ խորհուրդ եմ տալիս, ոչ էլ կարող եմ ստիպել, որ նաև՝ որպես այդ պրովոկացիայի ստեղծման արդյունքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է ընդհանրապես մտածի՝ իրենց ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է, և ինքն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշերին: Թե՞ ամբողջ խնդիրն այն է, որ կազմակերպեն պրովոկացիա և փորձեն այդ պրովոկացիայի բանը… սա քաղաքական պրովոկացիա է, և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»:


Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Փաշինյանը միջամտում է «Բարգավաճ Հայաստանի» գործերին՝ Գագիկ Ծառուկյանին ուղղակիորեն հրահանգելով՝ Նաիրա Զոհրաբյանին հեռացնել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

168 ժամի  տեղեկություններով, ինչպես նաև նախօրեին Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի հայտարարության համաձայն, առաջիկայում Հայաստանը վավերացնելու է Ստամբուլի կոնվենցիան, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, ինչպես նաև խտրականության դեմ մի քանի օրենքներ, որոնք ԵՄ-ի իմպերատիվ պահանջն են, և ՀՀ կառավարությունը խոստացել է մինչև մայիս դրանք վավերացնել։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում 2019թ. փետրվարի 19-ին մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» առաջին պլատֆորմի 19-րդ հանդիպմանը: Նա իր ելույթում ներկայացրել էր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի հիմնական կարգավորումները: Վիգեն Քոչարյանը խոսել էր նաև ՀՀ-ի կողմից 2018թ. հունվարին ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման գործընթացից:

Տվյալ պարագայում այդ բոլոր նախագծերը պետք է անցնեն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, այսպես ասած, ձեռքի տակով։

Մեր տեղեկություններով, ապրիլի 5-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ պարզ դարձավ, որ Նաիրա Զոհրաբյանը՝ որպես այդ հանձնաժողովի նախագահ, հնարավոր է՝ որոշակի խնդիրներ հարուցի այդ նախագծերի ընդունման համար, կամ քննարկման ընթացքից հանրային դժգոհության մեծ ալիք բարձրանա։

Այդ իսկ պատճառով, ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության կողմից խնդիր է դրված՝ Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնել։ Եվ պատահական չէր Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է մտածի, թե արդյո՞ք այդ հանձնաժողովում պետք է Նաիրա Զոհրաբյանի նման անձնավորություն։

Իշխանությունները խոստացել են՝ մինչև մայիս ամիս ընդունել Ստամբուլի նշյալ կոնվենցիան։ Առաջնային պահանջն ընդդեմ խտրականության օրենքի ընդունումն է։ Այս պարագայում, Նաիրա Զոհրաբյանի ներկայությունը Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում կարող է խանգարել այդ օրենքների ընդունմանը, ուստի «Իմ քայլին» անհրաժեշտ է այնտեղ ունենալ այնպիսի անձնավորության, որը չեզոք կլինի և առանց որոշակի հարցերի բարձրացման՝ կընդունի այդ բոլոր օրենքները։

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 5-ին խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր հանրային լսումների, որի ընթացքում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն ԱԺ ամբիոնից խոսեց տրանսգենդերների իրավունքների պաշտպանությունից, ինչը չէր առնչվում քննարկման թեմայի հետ, ուստի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հաշվի առնելով այդ հանգամանքը, նրան դուրս էր հրավիրել նիստերի դահլիճից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԺ հրավիրված տրանսգենդերի ելույթի կապակցությամբ արտահայտել էր իր կարծիքը՝ ասելով.

«Որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայ, ադաթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով, դա մեր համար անընդունելի է: Դա արատ է: Արատը ոնց որ եղել է թաքուն պահել, պետք է թաքուն պահենք: Մենք թույլ չենք տալու՝ երբեք ու երբեք դա տարածվի կամ օրինական ուժ ստանա»,- ասել էր Ծառուկյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե նրանք ևս իրավունք ունեն պաշտպանել իրենց իրավունքները՝ Ծառուկյանն ասել էր, որ յուրաքանչյուրը կարող է պաշտպանել իր իրավունքները, բայց որպես կուսակցության առաջնորդ՝ ինքը կարող է բացառել, որ ԲՀԿ-ն այս տեսանկյունից օրենսդրության մեջ փոփոխություններին կողմ կլինի:

«Ամեն մարդ էլ կարող է, եթե խնդիր ունեն, թող դիմեն իրավապահների, բայց նոր օրենք ընդունել, նոր սահմանադրություն, հնարավորություն տալու, իմ կողմից, մեր կուսակցության կողմից բացառված է»,- ասել էր նա:

Ավելին, Գ. Ծառուկյանը նաև ընդգծել էր, որ Նաիրա Զոհրաբյանը՝ որպես Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ճիշտ վարքագիծ է դրսևորել՝ թույլ տալով մարդուն օրակարգից դուրս հարցի մասին խոսել:

Ակնհայտորեն՝ Ծառուկյանի այս պատասխաններից Փաշինյանը գոհ չի եղել, և այսօր առիթն օգտագործելով՝ հրահանգ իջեցրեց Ծառուկյանին վերանայել տեսակետը, մասնավորապես՝ Ն. Զոհրաբյանի հետագա պաշտոնավարման մասով։

Քիչ առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարճատև նիստ անցկացրեց՝ քննարկելու Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը։

Ըստ ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի՝ իրենց քաղխորհրդի գնահատականով՝ Նաիրա Զոհրաբյանը ունի բոլոր անհրաժեշտ մասնագիտական որակները, որպեսզի իրականացնի կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները:

«Կարծում ենք, որ կա՛մ տեղեկատվության թյուրըմբռնում կա, կա՛մ ամբողջապես վարչապետը չի տիրապետում ինֆորմացիային միգուցե, որովհետև Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի»,- ասել է Ի.Տոնոյանը՝ հավելելով, որ շրջանառվող փաստաթուղթը, որի մասին խոսել է նաև վարչապետը, ընդամենը անվտանգության աշխատակիցներին տրամադրված մասնակիցների ցանկն է, որոնք գրանցվել են առցանց եղանակով:

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը չհանձնեց Նաիրա Զոհրաբյանին։ Կին դարձած տղամարդու՝ տրանսգենդերի թեման, կարծես, բաժանարար գիծ է դառնում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի միջև։ Գնդակը կրկին Նիկոլ Փաշինյանի դաշտում է։

դիտվել է 1165 անգամ
Լրահոս
Էդ վախկոտ Փաշինյանը մեզ տեսնի, կաթված կստանա, հիմա էլ դրա համար 25 տարի կավելացնեք. Չախալյան (video) «Ես ուզում եմ, որ Նիկոլը փտի բանտում․ ընտրեք Ռոբերտ Քոչարյանին»․ Սամվել Հակոբյան (video) Մեզ ահաբեկիչ եք ասել, դե պիտի գաք ստեղ․ Արթուր Սարգսյանը՝ Փաշինյանին ու ՔԿ ղեկավարին (video) Փաշինյանն իմ ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած»․․․ (video) Թող հենց հիմա գան այստեղ ու ասեն՝ էդ ու՞մ ենք ուզել գյուլլել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video) Տժժացողնե՛ր, դուք հատ-հատ պատասխան եք տալու՝ մեր աչքերի մեջ նայելով․ Աստղ Գալեյան (video) Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է․ Աննա Գրիգորյան Արման Թաթոյա՛ն, ես քեզ լավ եմ ճանաչում, դու գիտե՞ս՝ ում հետ գործ ունես․ Արդարադատության գեներալ (video) Բախվել են «Opel»-ն ու «Ford Transit»-ը. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. 2 հոգի հոսպիտալացվել է ԱՀԿ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամի մասին Յուրացրել են 20 կգ թմրամիջոց Մեր երեխեքը զոհվել են դրա քամահրանքով․ զոհվածների ծնողները՝ դատախազության դիմաց (video) Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի 350 ռազմական օբյեկտ և 330 զինյալի ոչնչացնելու մասին Հերի՛ք է․․․ ինչ արեց, կուլ տվեցինք․ ձեր ընտանիքների հետ է՞լ սենց բան պիտի լինի, որ հասկանաք մեզ (video) Տիկին Ժաննան ու Գևորգը ծաղրո՞ւմ են Արայիկ Հարությունյանին Պետական դավաճանություն ու դիտավորյալ զոհեր ունենալու մեղադրանք․ Փաշինյանի դեմ հաղորդում տրվեց (video) Խուզարկություններ՝ «թաղային հեղինակությունների» տներում «Նիկո՛լ,այ լկտի սրիկա՛,դե հիմա լսիր՝ ես քեզ ինչ եմ ասում». ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Իրավապահների անունից խարդախություն. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց «Զանգեզուրի միջանցքի» համար պայմանագիր է կնքվել «Չփորձվե՛ք ինձ ընդհատել», «Դուք քաղաքական իմպոտենտ եք»․․․ (video) Մարդկանց խոսք ես տվել՝ խաբել ու ձայները հավաքել, իսկ հիմա ժողովրդից «թռած» ես ման գալիս․ Մեսրոպ Մանուկյան Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է ամսական նորմային մոտ տեղումների քանակ Երևանցիների կեսից ավելին Սամվել Կարապետյանին տեսնում է որպես ՀՀ հաջորդ վարչապետ #ՈՒՂԻՂ․ «Ժողովու՛րդ, ուշադիր․․․ կատաղած շունն ընկել է փողոցները»․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am