Գոռ Կիրակոսյանը երեք ամսից պետք է զորացրվեր
Արցախում զոհված զինծառայող Գոռ Կարապետի Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: Յուրահատուկ անձնավորություն, ով դաստիարակված, լավ ընտանիքի երեխա է,ունի մեկ եղբայր,ով ծառայել է Հայոց բանակում,այսպես է բնութագրում համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը 1996թ. ծնված շարքային զինծառայողին: Մոտ 3 ամսից Գոռ Կիրակոսյանը կավարտեր ծառայությունը,հավելում է Ծատուրյանը: Նշենք,որ այսօր՝ ժամը 18:00-ին հայրենի գյուղում, տեղի կունենա Գոռ Կիրկոսյանի հոգեհանգիստը, իսկ հուղարկավարությունը՝ վաղը՝ ժամը 14:00-ին:
