Չորս օրվա ընթացքում Ադրբեջանը կորցրել է 204 մլն դոլարի տեխնիկա
Այս օրերին շարունակվում է ղարաբաղաադրբեջանական սահմանին լարված իրավիճակը: Politik.am կփորձի ներկայացնել, թե ինչ չափի նյութական վնաս է կրել հակառակորդը: Այսպես. Ադրբեջանի ԶՈւ կորցրել է՝ 29 տանկ, 5 ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենա), 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ (անօդաչու թռչող սարք), 1 «Գրադ» կայանք, 1 TOC 1: Ադրբեջանի կորցրած մեկ տանկի արժքեը 4 մլն դոլար է, 29 տանկը կստացվի 116 մլն դոլար: 1 ՀՄՄ-ն ռազմական շուկայում արժե 1 մլն դոլար, Ադրբեջանի կորցրած 5 ՀՄՄ-ն կկազմի 5 մլն դոլար Ադրբեջանի կորցրած ՄԻ 28 մեկ ուղաթիռը արժե 30 մլն դոլար, երկուսը միասին կկազմի 60 մլն դոլար: Կորցրած մեկ «Գրադ» կայանքը արժե 1 մլն դոլար: «Սոնցեպյոկ» կայանքը արժե 10 մլն դոլար, Ադրբեջանը կորցրել է մեկը: Մեկ ԱԹՍ-ն արժե 1 մլն դոլար, Ադրբեջանը կորցրել է 12 և վնասը կկազմի 12 մլն դոլար Միայն նյութատեխնիկական մասով Ադրբեջանին հասցված վնասը կազմում է 204 մլն դոլար: Իսկ վերջում պետք է նկատել, որ շուկայում մեկ ոչխարն միջինում արժե 200 դոլար, Ադրբեջանը կորցրել է 300 ոչխար նվազագույնը: Այս առումով փաստորեն Ադրբեջանի վնասները ավելի համեստ են: Ընդամենը 60000 դոլար:
