ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից մեկնում են Ստեփանակերտ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որում նշել է, որ Բաքվից մեկնում են Ստեփանակերտ․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանաագահների հետ այսօր մեկնում եմ Լեռնային Ղարաբաղ՝ դե-ֆակտո իշխանությունների հետ հանդիպելու և բռնությունների մասին առաջին ձեռքից տեղեկություններ ստանալու համար»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու ժամանել են երեկ։ Նրանք Ստեփանակերտից մեկնելու են Երևան։
