ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտական ոգով ու թշնամուն արժանի հակահարված տալու բարձր տրամադրություն է տիրում Արցախի պաշտպանական դիրքերում, այդ թվում` «Եղնիկներ» հայտնի զորամասում: Զորամասի հրամանատար Գևորգ Մանգասարյանը, հրամանատարի օպերգծով տեղակալ Սերյոժա Իվանյանը շարքայինից մինչև սպայի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզից ժամանած մեծ թվով կամավորների և ԵԿՄ կամավորականների հետ, կարելի է ասել, անքուն գիշերներ են անցկացնում, որպեսզի անառիկ պահեն Արցախ աշխարհի սահմանները: «Եղնիկներ»- ում է նաև իր ծառայությունը անցկացնում արթիկցի Գևորգ Մանուկյանը, ով ժամկետային շարքային զինծառայող է և ապրիլի 2-ին հենց ինքն է ՀՕՊ համակարգով վնասազերծել ՄԻ-24 ուղղաթիռը, որով հակառակորդը անդադար ռմբակոծել է հայկական դիրքերը, այդ թվում` խաղաղ բնակչության կացարանները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գևորգն ասում էր. «Երբ տեսա, որ ուղղաթիռը խախտել է հայկական սահմանը և կրակոցներ է արձակում, ճիշտ կողմնորոշվեցի և ՀՕՊ համակարգով ոչնչացրեցի թշնամու ուղղաթիռը»: Զորամասի ՀՕՊ պետ կապիտան Հովհաննես Պողոսյանն էլ ասում էր. «Գևորգը շատ ճիշտ և պրոֆեսիոնալ ձևով էր գործել, ինչի շնորհիվ էլ թշնամին ոչնչացվել է»: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ զորամասում գտնվող բոլոր ծառայողները` սպայից մինչև շարքային, կամավորականներն ու ԵԿՄ անդամները այնպես խրոխտ և ամուր են կանգնած իրենց պաշտպանության տակ գտնվող տարածքներում, որ կարող ես վստահ լինել, որ ազերի թափթփուկները եթե նորից փորձեն խախտել Արցախի սահմանները, ապա նրանք կընկնեն հայտնի Սասնա էպոսի Մսրա զորքի օրը և «Եղնիկներ»-ի արծիվ-տղերքը բոց տալով անհրաժեշտության դեպքում կհասնեն մինչև Բաքու, որտեղ էլ թշնամուն բոցերի մեջ կառնեն: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` «Եղնիկներ» զորամասից

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին #ՀԻՄԱ․ Նիկոլը մի կոնկրետ խնդրանքով էր գնացել Պուտինի մոտ․․․ Ռուբեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am