Միայն տետ-ա-տետ հանդիպումներ՝ փակ սենյակո՞ւմ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին օրերս ասել է, թե Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներն առաջընթացի հույս են տալիս:

«Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումը պոզիտիվ էր», - ասել է նա: Մոգերինիի խոսքով՝ Վիեննայի հանդիպումը, հունվարին փարիզյան համաձայնությունները, բարձր մակարդակի շփումները, հրադադարի ռեժիմի խախտումների զգալի կրճատումը՝ «որոշ հույս է տալիս, որ գործընթացը կարող է առաջ շարժվել և որ երկու երկրները կպահպանեն հանձնառությունները և բանակցությունները կվարեն առանց նախապայմանների»: Ֆեդերիկա Մոգերինին այս մասին ասել է Բրյուսելում, ԵՄ-Ադրբեջան ասոցացման խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ՝ ԵՄ-ն արձանագրել էր, որ պատրաստ է աջակցել Վիեննայի և Փարիզի համաձայնությունների իրականացմանը: Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից հրադադարի ամրապնդման և խաղաղությանը նպաստող միջավայրի խթանման, ինչպես նաև նրանց կողմից հայտարարված՝ նպատակների միտված բանակցությունների ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը հուսադրող է, ասվում էր Վիեննայում կայացած՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ Եվրամիության հայտարարությունում:

«Եվրամիությունն ակնկալում է մարդասիրական ոլորտի միջոցառումների մշակման վերաբերյալ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար միջոցների ձեռնարկման վերաբերյալ Փարիզում 2019 թվականի հունվարի 16-ին արտաքին գործերի նախարարների կողմից ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը և պատրաստ է աջակցել ջանքերին այդ ուղղությամբ», - Հայաստանում Եվրամիության պատվիրակության փոխանցմամբ՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի, անվտանգության ու հարևանության քաղաքականության, ընդլայնման բանակցությունների գծով խոսնակ Մայա Կոսիյանչիչը: «Եվրոպական միությունը վերահաստատում է իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի, ինչպես նաև հակամարտության բաժանարար գծի ողջ երկայնքով քաղաքացիական հասարակության վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման միջոցով», - ասված էր հայտարարությունում:

Վիեննայի հանդիպումը դրական են գնահատել թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտը, թե՛ Բաքուն և թե՛ Մինսկի խմբի համանախագահները: Համանախագահները, մասնավորապես, հայտարարել էին․ «Երկու առաջնորդները ընդգծեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և հետագայում կոնկրետ ու շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով։ Վերհիշելով Դուշանբեում իրենց զրույցը՝ առաջնորդները կրկին պարտավորվեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը և բարելավել ուղիղ հաղորդակցություն հաստատելու մեխանիզմները: Նրանք նաև համաձայնեցին մի շարք քայլեր մշակել հումանիտար ոլորտում»:

Նկատենք, որ օրերս Մոսկվայում, ղարաբաղյան խնդրին ու Վիեննայի հանդիպմանն անդրադարձ էր կատարել նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նկատել էր, թե Մոսկվան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Բաքվին և Երևանին՝ իրականացնելու Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կողմերին աջակցելը Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում դասվում է կարևոր առաջնահերթությունների թվին: Այս հանգամանքը հատուկ նշանակություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, մեծացնում ուշադրությունն արդյունքների վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ աշխատում ենք սերտ համագործակցությամբ», - ասել էր Զախարովան:

Անդրադառնալով Հայաստանի քաղաքական ղեկավարության փոփոխությանը՝ Զախարովան նշել է, թե դա «Հայաստանի ներքին գործն է»: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներով բանակցային գործընթացն ընթանում է: Կողմերը մտադրություն են ցուցաբերում շարունակելու աշխատանքն՝ ուղղված հասնելու խաղաղ կարգավորմանը», - ընդգծել է նա: Զախարովայի խոսքով՝ այդ տրամադրություններն արձանագրված են նաև Ալիևի և Փաշինյանի միջև անցած շաբաթ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությունում։ «Ողջունում ենք կառուցողական մոտեցումը, որը գերակշռում էր բանակցություններում: Կողմերին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք, որպեսզի կյանքի կոչենք այն գաղափարները, որոնց շուրջ ըմբռնում է ձեռք բերվել Ավստրիայի մայրաքաղաքում», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը՝ միաժամանակ հավելելով, որ ինչպես բազմիցս նշել են համանախագահ երկրների նախագահները՝ «հակամարտությունը վերջացնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներքաշված կողմերի վրա» «Դրա [կարգավորման] հիմքը կա: Գլխավորը քաղաքական կամք ցուցաբերելն է», - ասել է Զախարովան:

Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակն ադրբեջանական ONA գործակալությանն ապրիլի 4-ին հարցազրույց է տվել՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի կապակցությամբ։

Միջնորդ պետությունները, ԵՄ-ն, այսպիսով, դրական սպասումներ Փաշինյան-Ալիև Վիեննայի հանդիպումից: Սակայն տպավորություն է, որ բոլորի սպասումները ոչ միայն անհարկի են, այլև անհասկանալի: Գոնե կողմերն իրենց հայտարարություններով այս պահին փաստում են, որ հեռու են ոչ միայն կարգավորումից, այլև սկզբունքների շուրջ փոքր համաձայնություններից գալու հնարավորությունից:
Տրամագծորեն հակառակ դիրքորոշումներով ի՞նչ է ակնկալում միջազգային հանրությունը Փաշինյանից ու Ալիևից: Հանդիպումներ հանդիպումների համա՞ր ընդամենը...

Թամար Բագրատունի

դիտվել է 1430 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am