2008-ի պատերազմն և տարածքների վերադարձի գինը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սենսացիոն խոստովանություն է արել...

Պարզվում է, նա պատրաստ է եղել հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից` երկրի տարածքային ամբողջականության վերականգնման դիմաց: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի հետ Բրյուսելում տեսագրված շուրջ երեք ժամանոց հարցազրույցի ընթացքում:

«Ձեր մասին պատմող վավերագրական ֆիլմում մի այսպիսի պնդում կա, թե Դուք իբր ասել եք՝ «2008-ի սկզբին ես ուղղակիորեն պնդել եմ`պատրաստ եմ հրաժարվել ՆԱՏՕ-ից, միայն վերադարձրեք տարածքները, եկեք խաղաղություն հաստատենք», - մեջբերել է Գվարամիան` հարց ուղղելով Սաակաշվիլիին․ - «Դուք իրո՞ք պատրաստ էիք և՛ [ռուսական] ռազմակայանները թողնել մեր տարածքում, և՛ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից` տարածքային ամբողջականության վերականգնման դիմաց»:

«Ինձ համար կարևորը երկիրն է: Հարկավոր էր հաշվի նստել այն ժառանգության հետ, որ մեզ էր բաժին հասել: Ռուսները Վրաստանում էին, և նրանց վտարելն անհնարին էր: Այդ իսկ պատճառով մենք հանդես եկանք նման առաջարկով», - ըստ «Ազատության», պատասխանել է Սաակաշվիլին` հիշեցնելով, որ 2008-ից առաջ Թբիլիսին փորձում էր կապեր հաստատել Հարավային Օսիայի բնակչության հետ: Թբիլիսիում նույնիսկ Հարավային Օսիայի վրացամետ կառավարություն էր ստեղծվել, որ ղեկավարում էր նախկինում վրացիների դեմ զենքը ձեռքին մարտնչած Դմիտրի Սանակոևը: Դա, սակայն, ըստ Վրաստանի նախկին նախագահի, ռուսական կողմին դուր չեկավ` դառնալով օգոստոսյան պատերազմի դրդապատճառներից մեկը:

«Իսկ ճի՞շտ են արդյոք այն պնդումները, որ Դուք 2008-ի օգոստոսին հրամայել էիք ռմբակոծել Ցխինվալիում քնած խաղաղ բնակիչներին», - Գվարամիայի այս հարցը Սաակաշվիլիի կտրուկ բացասական պատասխանին է արժանանում․ - «Նման պնդումները կատարյալ հիմարություն են: Ո՞ւմ էինք մենք ռմբակոծելու, եթե այնտեղ խաղաղ բնակիչ այլևս չէր մնացել: Ռուսաստանյան իշխանությունները կանանց և երեխաներին Ցխինվալիի տարածաշրջանից զանգվածաբար սկսել էին տարհանել Վրաստանի տարածք ներխուժելուց դեռ մի քանի օր առաջ», - պնդում էր Վրաստանի նախկին նախագահը:
Ուշագրավ քննարկումներ են ծավալվում վրաստանյան քննարկումներում: Վերջին ամիսներին Սաակաշվիլիի կողմից Ցխինվալիի ռմբակոծության հրաման արձակելու մասին առավել ակտիվորեն խոսում է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Անցյալ ամսվա վերջին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկնեց նախընտրական շրջանում հնչեցրած իր սկանդալային հայտարարությունը` պնդելով, որ վրացական ուժերը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով 2008 թվականի օգոստոսին ռմբակոծել էին Հարավային Օսիայի վարչական կենտրոն Ցխինվալին: Այս մասին Վրաստանի հինգերորդ նախագահը հայտարարեց երեքշաբթի երեկոյան Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Պատմությունը պետք է տա այդ հարցի պատասխանը` ի՞նչ է արել Սաակաշվիլին, արդյո՞ք նա պետք է դիմեր այդ քայլին մի իրավիճակում, երբ վրացական գյուղերի դեմ սադրանքները հաջորդում էին մեկը մյուսին: Միանշանակ է, սակայն, որ նա ռմբակոծել է Ցխինվալին, որն այդ պահին գրեթե ամբողջությամբ դատարկ էր: Դա սխալ էր, սակայն ես կարծում եմ, որ դա անձամբ Սաակաշվիլիի, այլ ոչ թե Վրաստանի սխալն էր», - նշում էր Վրաստանի նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ նման հայտարարությամբ հանդես եկավ նախագահական ընտրությունների քարոզարշավի սկզբում` նախորդ տարվա սեպտեմբերին, արժանանալով ընդդիմության կոշտ քննադատությանը: Զուրաբիշվիլիի այս նոր հայտարարություններից հետո ևս Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները սկսեցին հայտարարել, որ երկրի նախագահի նման պահվածքը ուղղակի վնաս է հասցնում պետությանը: «Տիկին Զուրաբիշվիլիի` նախագահի պաշտոնում արված նման հայտարարությունները բավարար են խորհրդարանում նրա դեմ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու կամ այլ իրավական հետևանքների համար: Չի բացառվում, որ Ռուսաստանը օգտագործի այս հայտարարությունները իր շահերից ելնելով: Դա բնական է, քանի որ պնդումները, թե Սաակաշվիլին ռմբակոծել է Ցխինվալին, կարող են բխել բացառապես Ռուսաստանի շահերից», նկատել էր ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ղեկավարներից Սալոմե Սամադաշվիլին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4314 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am