Նիկոլ Փաշինյանը պայման դրեց Սասուն Միքայելյանի առաջ

«Երկրապահ կամավորականների միության» 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կատարվածին։

Փաշինյանի խոսքով՝ գեներալ Մանվելի հետ կատարվածը շատ կարևոր խնդիր է, ու պետք է հասկանալ, թե ինչու այդ ամենը կատարվեց․ «Ցավոք,արցախյան ազատամարտի ավարտից հետո մենք ականատես եղանք մի երևույթի, որը ստեղծում էր տպավորություն, թե ռազմի դաշտում հերոսական արարքներ իրագործած մարդիկ արտոնություններ են ստանալու այլ քաղաքացիների նկատմամբ։ Սա իրավիճակի թույլ ընկալում է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ քաղաքացիական կյանքում օրենքից դուրս արտոնությունները չեն կարող դիտվել որպես հատուցում՝ հաղթանակ կերտած մարդկանց հերոսական արարքների դրմաց։ Ըստ Փաշինյանի՝ հաղթանակը չէր կարող ձեռք բերվել առանց հզոր թիկունքի, ուստի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի տեր զգալ այդ հաղթանակին։ «ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Որևէ քաղաքացի՝ լինի գեներալ, ազատամարտիկ, նախարար, թե այլ անձ, չունի որևէ առավելություն կամ արտոնություն մեկ այլ քաղաքացու նկատմամբ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ էության վարչապետ Փաշինյանը ձևակերպել է ԵԿՄ հետագա գործունեության հիմնական ուղենիշը, այն է՝ գեներալ Մանվելի ճանապարհով չգնալ։ Արդեն հայտնի է, որ ԵԿՄ նոր նախագահը Սասուն Միքայելյանն է լինելու, որը նոր Մանվել դառնալու բոլոր նախադրյալներն ունի։ Ավելին՝ արդեն կան տեղեկություններ, որ այն, ինչ ժամանակին Մանվել Գրիգորյանի կամքով տեղի էր ունենում Էջմիածնում, արդեն սկսում է կատարվել Հրազդանում, որտեղ Սասուն Միքայելյանի որդին՝ 25-ամյա Սևակ Միքայելյանը վերջերս ընտրվեց քաղաքապետ։

Հրազդանցիները պատմում են, որ որևէ հարցի լուծման համար պետք է դիմել ու պայմանավորվել ոչ թե կրտսեր Միքայելյանի, այսինքն՝ քաղաքապետի, այլ նրա հոր՝ Սասունի հետ։ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում ու մի քանի այլ խոշոր համայնքներում, բացառությամբ Աբովյանի տարածաշրջանի, որտեղ դեռևս ուժեղ են Ծառուկյանի դիրքերը, բոլոր հարցերը՝ սկսած կարևոր պաշտոնների նշանակումից մինչև բիզնեսների տնօրինում, ըստ օդում կախված լուրերի, կարգավորվում են Սասուն Միքայելյանի հետ պայմանավորվածությունների շրջանակում։ Հավանաբար, այս կարգի լուրերը հասնում են նաև կառավարության ղեկավարին։ Փաշինյանը թերևս հասկանում է, որ սա դեռ միայն սկիզբն է, որովհետև, եթե գործընթացը սկսվել է, այն հետագայում ավելի մեծ ծավալների կհասնի, և մենք կունենանք նոր Մանվել Գրիգորյան՝ դրանից բխող ծանր հետևանքներով։

Փաշինյանի հրապարակային նախապայմաններն առաջին հայացքից ուղղված էին հենց Սասուն Միքայելյանին։ Նախազգուշական նման քայլերն անշուշտ կարևոր են, բայց Փաշինյանը պետք է նկատի ունենա, որ եթե Սասունը դառնա Մանվել, ապա դրա քաղաքական միակ պատասխանատուն լինելու է հենց ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշ գործողություներով՝ Փաշինյանն արդեն իսկ նպաստել է Սասունի մանվելացմանը։ Ազգային ժողովի վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ինչպես հայտնի է, Սասուն Միքայելյանը հայտարարել էր, թե թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր իրադարձություն էր, քան արցախյան ազատամարտը։ Արցախյան թևի որոշ գեներալներ քննադատեցին Սասունի այս հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյանը նախ շտկում մտցրեց Սասուն Միքայելյանի խոսքում, ապա Արցախի նախագահ Բակո Սահակյանին կոչ արեց կարգի հրավիրել իր գեներալներին։
Դրանից հետո Սասուն Միքայելյանին քննադատելու համարաձակություն ցուցաբերած գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ազատվեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից առանց լուրջ հիմնավորման: Համաձայն ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղ գտած մեկնաբանությունների` ազատման շարժառիթը այժմ արդեն ԵԿՄ նախագահ և Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակից Սասուն Միքայելյանին ուղղված քննադատությունն է եղել:
Այպես որ՝ նախազգուշացնելը քիչ է, պետք է նաև հետևել և կարողանալ պահել սկզբունքը։ Հակառակ դեպքում, մենք արդեն տեսել ենք, թե ինչպես հերոսները դառնում հակահերոսներ։


Հայկ Դավթյան

դիտվել է 11115 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am