Ադրբեջանական բանակը ակտիվ կրակոցներ է վարել Վարդենիսի մոտ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ երեկ ադրբեջանական բանակը կրակել է ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ու բնակավայրերի ուղղությամբ։ «Ապրիլի 6-ին ժամը 10:35-ից մինչև 23:00 սահմանները ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից: ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
