«Ներկայումս Երևանում որոշում է կայացվել անցկացնել բանակցություններ՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ դա նշանակում է կապիտուլյացիա և վերացում, փոխել հռետորաբանությունն Ադրբեջանի նկատմամբ: Բանակցություններում իր հնարավորությունների նեղացող «միջանցքը» հայկական կողմը փորձում է հավասարակշռել նման կոշտ հռետորաբանությամբ: Բայց ես կարծում եմ նաև, որ այս հռետորաբանությունը հակասում է նրանց բանակցային քաղաքականությանը և նրան, որ շարունակում են մասնակցել բանակցություններին»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
Նրա համոզմամբ հաջորդ անգամ իրենց համար դժվար է լինելու այս հայտարարություններից հետո պայմանավորվել Ադրբեջանի հետ նոր հանդիպման շուրջ, քանի որ մինչ այս նման հայտարարություններ, այդ թվում՝ «Երևանի վերադարձ» թույլ էին տալիս իրենց միայն Բաքվում, բայց նաև Երևանում էին թույլ տալիս Բաքվին անել նման հայտարարություններ: «Սա ևս հետաքրքիր հանգամանք է: Սա հռետորական արձագանք է ԵԱՀԿ ՄԽ հայտարարված սկզբունքներին: Այդ
սկզբունքների կիրարկումը նշանակում է կապիտուլյացիա Հայաստանի համար և Լեոնային Ղարաբաղի վերացում»,- ասել է նա: Կոլերովի կարծիքով՝ Ադրբեջանը ոչ մի բանի չի սպասում, նա պարզապես պատրաստվում է պատերազմի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168Ժամ» թերթի այսօրվա համարում:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը