«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են անհանգստացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, ՎԿ ղեկավար Ստեփան Մնացականյանին ավելի ու ավելի հաճախակի են տեսնում կառավարության թիվ մեկ մասնաշենքում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կոնսուլտացիաներ անելիս:
Ըստ տեղեկությունների, սա արվում է անձամբ վարչապետի հրահանգով: Լուրեր կան, որ հենց Ավինյանի հետ համաձայնեցնելուց հետո է միայն Մնացականյանը հրապարակում «պաշտոնական» տվյալները: Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանը հանձնարարել է, որ առանց համաձայնեցնելու որեւէ թիվ չհրապարակեն: Սակայն դա ոչ այնքան թվեր «նկարելու» համար է, որքան բացասական եւ դրական ցուցանիշները համադրելու եւ հանրությանը «տնտեսական հեղափոխության» շրջանակներում պատշաճ մատուցելու համար: Ի դեպ, առաջին եռամսյակում ունեցել ենք փաստացի գնաճ, ինչը «տնտեսական հեղափոխության» չափանիշներին միանշանակ չի համապատասխանում: Հենց դրա համար էլ վերջին օրերին պարբերաբար հրապարակ են նետվում դրական ցուցանիշներ»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը