Ռուսաստանը և Ադրբեջանը երկու ընկերներ են, երկու հարևաններ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիման ժամանակ հայտարարել է, որ ուրախ է այն բանում, թե ինչպես են զարգանում երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ էներգետիկայի և քաղաքականության ոլորտներում, հայտնում է RIA Novosti-ն: «Անխոս, Ձեր այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկորղմ խնդիրները: Մենք շատ ուրախ ենք այն բանում, թե ինչպես են ձևավորվում հարաբերությունները մեր երկրների միջև. դրանք բարձր մակարդակի հարաբերություններ են, ռազմավարական գործընկերության, որոնք ընդգրկում են համարյա բոլոր ոլորտները: Ռուսաստանը և Ադրբեջանը երկու ընկերներ են, երկու հարևաններ: Մենք բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները և փորձում ենք դրանք զարգացնել: Դա քաղաքական, ինչպես նաև հումանիտար, տնտեսական և էներգետիկական համագործակցություն է»,- ասել է Ալիևը:
