Մենք ունեցել ենք Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին հետախուզական տվյալներ. ՀՀ ՊՆ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանը ունեցել է հետախուզական տվյալներ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, հայտնում է RIA Novosti-ն: «Մենք ունեցել ենք համապատասխան տեղեկություն մեր հետախուզությունից, որը պարբերաբար տվյալներ է հավաքում հակառակորդի կազմի, տեղափոխությունների և նրանց հնարավոր գործողությունների մասին: Հենց դա է հայկական ուժերին օգնել դիմակայել հակառակորդին ամբողջ առաջնագծով և հասնել հաջողությունների»,- ասել է նա: Ընդ որում, Օհանյանը ընդգծել է, որ հաշվի առնելով տարբեր հետախուզադիվերսիոն գործողությունները և կրակոցները, դժվար է եղել հասկանալ, թե որ կողմից է սպասվում Ադրբեջանի հարձակումը: «Հակառակորդը չի կարողացել հասնել ռազմավարական հաջողությունների: Օպերատիվ ռազմավարական նախաձեռնությունը եղել է ԼՂ ՊՆ ձեռքերում` զինվորականների հերոսության հաշվին»,- եզրափակել է նախարարը:
