Լարված իրավիճակ Վանաձորում

Այսօր՝ ապրիլի 5-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով չեղարկել տնօրենի նշանակումը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Տնօրենի մրցույթ էր հայտարարվել, քանի որ նախկին տնօրենը թոշակի էր գնացել, Կարինե Մարգարյանն ու Մարիետա Հարությունյանը հավաքել էին 3 և 4-ական միավոր, վերջինս, ով դպրոցի երկար տարվա փոխտնօրենն է, հավաքել է 4, մյուս թեկնածուն՝ Կարինե Մարգարյանը, հավաքել է 3 միավոր։ Գործերն ուղարկվել էին կառավարություն՝ ՀՀ փոխվարչապետին, ով էլ տնօրեն է նշանակել Կարինե Մարգարյանին, ով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մտերիմն է: Մենք պահանջում ենք, որ տնօրեն դառնա ոչ միայն մեր փոխտնօրենը, այլ նաև արդարությունը հաղթի, քանի որ Մարիետա Հարությունյանն ավելի շատ ձայն է հավաքել, ու երևի Լոռու մարզպետն այնքան թույլ է մաթեմատիկայից, որ չգիտի, որ 4-ը մեծ է 3-ից»:

Դպրոց են ժամանել մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժնի ծառայողները: Աշակերտները վանկարկում էին «Հարությունյան՝ տնօրեն», ինչպես նաև ասում էին, որ շարունակելու են դասադուլ անել այնքան ժամանակ, մինչև որ արդարությունը կհաղթի, ու որ վերջապես Լոռու մարզպետը կհասկանա, որ սա իր ատամնաբուժարանը չէ, որտեղ կարող է իր ծանոթներին գործի տեղավորել։ Սա դպրոց է, ու կոլեկտիվի ու աշակերտների խոսքը ևս պետք է հաշվի առնել: Մի քանի ծնողներ էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին, որ մարզպետի օգնականը եղել է հանձնաժողովի մեջ, որն անթույլատրելի է օրենքով ու, բնականաբար, այսպիսի «արդյունք» է ստացվել: Երկար քննարկումներից հետո մի պահ դուրս եկավ Մարիետտա Հարությունյանն ու աշակերտներին հորդորեց չաղմկել: 

դիտվել է 3224 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am