Միջսիրիական բանակցությունները կանցնեն առանց քրդերի

Միջսիրիական բանակցությունների հերթական փուլը, որը պլանավորված էր ապրիլի կեսին, հավանաբար կրկին կանցնի առանց քրդերի մասնակցության, հայտնում է RIA Novosti-ն: ՄԱԿ-ի ԱԽ արևմտյան անդամները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն չորեքշաբթի օրը արգելափակել են Ռուսաստանի հայտարարության նախագիծը միջսիրիական բանակցություններին ավելի ներկայացուցչական բնույթ տալու վերաբերյալ: Դամասկոսում դա գնահատել են որպես երկխոսությունը դանդաղեցնելու փորձ: Ռուսաստանում սիրիական Քրդստանի ներկայացուցիչները խոստացել են չընդունել առանց իրենց ընդունված «Ժնև-3»-ի արդյունքները: ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ կձգտեն հասնել քրդերի մասնակցությանը Ժնևի հանդիպմանը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ քրդերի մասնակցության մասին հայտարարության արգելափակումն արվել է ի շահ տարածաջրջանային խաղացողների: Այնտեղ նշել են, որ ԱԽ-ի արևմտյան անդամները, որոնց հարել է նաև Ուկրաինան, ըստ էության արգելափակել են նախագիծը՝ առաջարկելով ուղղումներ: «Այդպիսի դիրքորոշումը չի կարող խորը ափսոսանք չառաջացնել, քանի որ այն հակասում է Սիրիայի աջակցման Միջազգայի խմբի որոշումներին և ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևին: Ակնհայտ է, որ այդ բոլորն արվել է ի շահ մի քանի տարածաշրջանային խաղացողների, որոնց համար ամբիցիաներն ավելի կարևոր են, քան սիրիական կարգավորման իրական առաջխաղացումները»,- ասված է փաստաթղթում: ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ միջսիրիական բանակցությունների հերթական փուլում կշարունակեն պնդել քրդերի՝ առաջին հերթին «Դեմոկրատական միություն» կուսակցության մասնակցությանը: Միաժամանակ, սիրիական ընդդիմության բանակցային բարձրագույն կոմիտեն (ԲԲԿ) համարում է, որ հակամարտության բոլոր կողմերն էլ, այդ թվում՝ քրդերը, մասնակցում են Ժնևի միջսիրիական երկխոսությանը, հայտնել է ԲԲԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռիադ Նասան Աղան: «Քրդական ընդդիմադիր միավորումները ԲԲԿ-ում և պատվիրակությունում ունեն իրենց ներկայացուցիչները, որոնք բանակցություններին մասնակցում են սիրիական ընդդիմության անունից: Իսկ նրանք, ովքեր աջակցում են ռեժիմին (Սիրիայի նախագահ Բաշար Ասադին), պետք է բանակցություններին մասնակցեն ռեժիմը ներկայացնողների կազմում»,- ասել է նա Ռուսաստանի հայտարարության առիթով:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am