Արցախում ադրբեջանական դրոշի ծածանման երազանքն ու խորը փակուղին

Ադրբեջանում, ինչպես երևում է, դեռ չեն մարսել օրեր առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանի, ապա Փաշինյանի հայտարարությունները: Բաքվից նոր թափով են շարունակում արձագանքել այդ հայտարարություններին՝ մեկը-մյուսի հետևից:

Հիշեցնենք, որ ամերիկահայ համայնքի հետ հանդիպմանը Տոնոյանը ասել էր. «Տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափը ես վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց»։ Իսկ Փաշինյանն անդրադառնալով սույն հայտարարությանը՝ նշել էր, որ ՀՀ Պաշտպանության նախարարն այլ բան չէր կարող ասել, եթե այլ բան ասեր, նա չէր աշխատի որպես պաշտպանության նախարար:

Բանը հասավ նրան, որ արդեն Մեհրիբան Ալիևան է «խաղի» մեջ մտնում:
Ադրբեջանն «անպայման կվերականգնի տարածքային ամբողջականությունը, և գրավյալ տարածքներում կծածանվի ադրբեջանական դրոշը», հայտարարել է երկրի փոխնախագահ, առաջին տիկին, Հեյդար Ալիևի հիմնադրամի առաջնորդ Մեհրիբան Ալիևան: Հանդիպելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին, Ալիևան պնդել է՝ այդ պատերազմը «ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների կորստյան հետ»:

Պաշտոնական Բաքուն նաև արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի մակարդակներով է անդրադառնում Տոնոյանի հայտարարություններին:
Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կտեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Բրյուսելում հայտարարել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս նշել է, որ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև անցած շաբաթ Վիեննայում կայացած հանդիպմանը քննարկվել են մարդասիրական բնույթի հարցեր: «Այդ ուղղությամբ մենք կարող ենք գտնել շփման եզրեր», - ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը միաժամանակ տարակուսանք է հայտնել այդ հանդիպումից մի քանի ժամ անց Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Նյու Յորքում արած հայտարարության կապակցությամբ: «Մի կողմից շատ դրական հայտարարություններ են հնչում, մյուս կողմից՝ անհեթեթություն, որ նոր Բարդություններ է ստեղծում: Սա այն հարցերից մեկն է, որի շուրջ պետք է աշխատանք տանել: Հայաստանում պետք է հասկանան, որ բռնակցման քաղաքականությունն ու տարածքների օկուպացիան անհնար է կապակցել միջազգային հարաբերությունների հետ», - ասել էր Մամեդյարովը:

Դե իսկ Ադրբեջանի Պաշտպանության նախարարի մեկնաբանություններն անցնում են կոռեկտության սահմանները:

Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն հստակ անցել է հայկական կողմին «հաթաթաներ տալու» ռեժիմի: Այս պայմաններում ինչպե՞ս են կողմերը բանակցելու, ինչի՞ շուրջ են բանակցելու, երբ խոստանում են Արցախում Ադրբեջանի դրոշ ծածանել: Իսկ դիվանագիտական դաշտում էլ ակնարկում են, թե բանակցություններում պատրաստ են Հայաստանի հետ քննարկել ցանկացած առաջարկ, որը կտեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում...
Իրականում բանակցային գործընթացը փակուղում մեջ է, որքան էլ կողմերը հայտարարեն, թե պատրաստ են շարունակել հանդիպումները:

Թամար Բագրատունի

դիտվել է 1673 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am