Մանվել Գրիգորյանի կողմից զինվորի սնունդը յուրացնելու մասին ապացույց չկա

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցում բժիշկների միջամտությունը արդյունքներ տալիս է. այսօր դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

aysor.am-ի փոխանցմամբ՝ փաստաբանն ասաց, որ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «զինվորի սննդի յուրացման դեպք չկա»։

«Գործի նյութերում այդ ամենը փաստող ոչ ապացույցներ կան, ոչ էլ վկայություններ», – ասաց Մկրտչյանը։

Միաժաանակ, փաստաբանն ասաց, որ այս գործով բացահայտումների մասին ազդարարած Ազգային անվտանգության ծառայությունը «փայլուն կատարել է իր գործը»։

«Եկեք տարանջատենք նախաքննությունն ու օպերատիվ աշխատանքները և դատաքննությունը։ Ասեմ, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների հետ կապված որևիցե դժգոհություն ոչ ոք չի հայտնել. Մարդիկ գնացել, հայտնաբերել են չգրանցված զենք-զինամթերք, այլ գույքեր ու այդ վարկածը տվել են Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ իրականացվել է նախաքննություն։ Հիմա թե ոնց պետք է սա գանհատվի, արդյոք կա հանցակազմ, թե չկա, արդյոք մեր պաշտպանյալը առնչություն ունի այդ ամենի։ Դրա վերջնական գնահատականը պետք է տա դատարանը», – նշեց Մկրտչյանը։

Հարցին, թե ինչո՞ւ են այդ իրերը հայտնվել Մանվել Գրիգորյանի առանձնատանը, պահեստներում, Մկրտչյանը արձագանքեց. «Բայց այդ հարցը Մանվել Գրիգորյանի հարցը չէ։ Նա ասում է, որ այդ ամենի հետ կապ չունի։ Եվ իրականում էլ կապ չունի»։

Փաստաբանն ինքը առաջադրեց իր վարկածները. «Այդ ապրանքները տեղադրվել են միտումնավոր, երրորդ անձի կողմից։ Այդ տարածք կարող էին հազարավոր մարդիկ մուտք գործել և հիմա էլ անցնում են։ Խոսքը առանձնատան մասին չէ, այլ՝ Ակնալճի տարածքը։ Նախաքննությունը պետք է շահագրգռված լիներ բացահայտել մասնամասները՝ ում կողմից, ինչպես են տեղադրվել այնտեղ»։

Պաշտպանական մարտավարությունից ելնելով՝ փաստաբանն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ մանրամասներից կարող են խոսել դատարանում։

դիտվել է 553 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am