Մենք տրամադրված ենք շարունակել բանակցությունները.Ալիև
ՌԴ արտգործնախախար Սերգեյ Լավրովն արդեն Բաքվում է,որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:Հանդիպման արդյունքներով Ալիևը, հայտարարել է, որ տրամադրված է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: «Ռուսաստանը դարձյալ հանդես եկավ նախաձեռնությամբ, և նրա միջնորդությամբ կողմերը հանգեցին կրակի դադարեցման մասին պայմանավորվածության»,- TASS-ի փոխանցմամբ ասել է Ալիևը: Ալիևն ընդգծել է, որ «շփման գծում վերջին օրերի իրադարձությունները, զուգակցված մարդկային զոհերով, իհարկե, անհանգստություն էին հարուցել աշխարհում ու տարածաշրջանում»: «Ադրբեջանը տրամադրված է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Մենք տրամադրված ենք շարունակել բանակցությունները: Ադրբեջանը կողմնակից է բանակցային գործընթացին, հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ ճանապարհով կարգավորելուն»,- հայտարարել է Ալիևը և հավելել,որ դա «էսկալացիան թույլ չտալու միակ եղանակն է»:
