Երկու զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ՝ծառայողական քննություն
Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը նշել է,որ Քարվաճառում երկու զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ տարվում է ծառայողական քննություն: «Քարվաճառի դեպքով կարող եմ ասել հետևյալը: Տարվում է ծառայողական քննություն, դեպքին վերջնական որակավորում տալ կարելի է այն ավարտելուց հետո: Մենք այս զոհերը դեռևս չենք կարող ներկայացնել որպես մարտական կորուստ»,- նշել է գնդապետը: Հիշեցնենք,որ Քարվաճառում զոհված զինծառայողներն են 1997թ. ծնված Սուրեն Արթուրի Արամյանը (Արտաշատի ԶԿ) և 1997թ. ծնված Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը (Արտաշատի ԶԿ):
